Տնտեսական գործունեության համար ձեւավորված միջավայրը պահպանում է բարձր անկայունությունը։ Մի բան, որ ստիպում է մտածել անընդհատ առաջացող ռիսկերը հնարավորինս հավասարակշռելու մասին։
Չնայած առաջին կիսամյակում Հայաստանում արձանագրվեց սպասվածից անհամեմատ բարձր տնտեսական ակտիվություն, այնուհանդերձ դրա կառուցվածքը շատ փխրուն է։ Տնտեսական ակտիվությանը նպաստող ոլորտներում վերջին շրջանում ռիսկերը նոր թափ են հավաքում։ Խոսքը վերաբերում է մասնավորապես արդյունաբերությանը, որտեղ առաջին կիսամյակի արդյունքներով արձանագրվեց 5,1 տոկոս աճ։
Առաջին հայացքից տնտեսության այս ճյուղում զարգացումները բարեհաջող են։ Արձանագրված աճի մակարդակը, առավել եւս գոյություն ունեցող ոչ բարենպաստ պայմաններում, բավականաչափ բարձր է։ Սակայն դրա կառուցվածքի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ արդյունաբերության ոլորտում աճի հետ կապված ռիսկերը դարձյալ ակտիվացել են եւ շարունակվելու դեպքում կարող են հանգեցնել ցուցանիշների վատացման։
Ս. ԲԵԳԼԱՐՅԱՆ
Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այս համարում: