Լրահոս
Օրվա լրահոսը

Պետք է ամեն ինչ անել, որպեսզի ժողովուրդը «փող ունենա». «Ազգ»

Հուլիս 25,2015 10:37

Երբ խոսք է լինում հերթական ցույցերի կամ դժգոհությունների մասին, որպես գլխավոր եւ անխոցելի հիմնավորում բերվում է սոցիալական ենթատեքստը: Մոտավորապես այսպես` «ժողովուրդը փող չունի», իսկ «գները բարձրացնում են»: Սակայն նման իրավիճակ միայն Հայաստանում չի ծագել եւ հեծանիվ հորինելու կարիք այստեղ չկա:

Իհարկե, ժողովրդի մի մասը փող չունի, բայց մեծ մասը ամենեւին էլ աղքատ չէ, այլապես տարեկան (2014 թ.-ի վիճակագրության արդյունքներով) մոտ 1,2 մլն մարդ Հայաստանից իր հանգիստը չէր անցկացնի արտասահմանում, իսկ մոտ 850 հազարը` Հայաստանում, ու նաեւ Հայաստանում ավելի քան 450 հազար ավտոմեքենա չէր լինի: Սա մի կողմ թողնենք: Մի կողմ թողնենք այն, որ գները շուկայական տնտեսությունում ոչ թե «բարձրացնում են», այլ բարձրանում են` չհաշված մենաշնորհների չարաշահման եւ հակամրցակցային համաձայնությունների դեպքում գների չհիմնավորված եւ հակաշուկայական փոփոխությունները: Վերադառնալով հարցին, թե, այնուամենայնիվ, ի՞նչ անել նման դեպքերում, ապա դրա լուծումները նույնպես կան:

Աղքատ խավին պետք է օժանդակի պետությունը, ինչը արվում է սոցիալական նպաստների եւ կոմունալ վճարների փոխհատուցումների տեսքով, իսկ ընդհանրապես պետք է ամեն ինչ անել, որպեսզի ժողովուրդը «փող ունենա», այսինքն` մարդկանց եկամուտները ավելանան, այլ ոչ թե գները մնան անփոփոխ: Գների անփոփոխ մնալը ոչ մի կերպ չի նպաստում մարդկանց եկամուտների ավելացմանը, ընդհակառակը` սահմանափակ գնաճի բացակայությունը խոչընդոտում է զարգացմանը: Սա ապացուցված տնտեսագիտական ճշմարտություն է :

Արա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս շաբաթվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031