Լրահոս
Օրվա լրահոսը

  Ի՞նչ ասել է՝ կայուն մեծամասնություն. «Հայոց աշխարհ»

Հուլիս 25,2015 10:30

Մեր հարցերին պատասխանում է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ ԱՐՓԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ
   
   -Սահմանադրական բարեփոխումների ամենավիճահարույց կետերից մեկը՝ հիմնական կռվախնձորը, որի շուրջ խաչաձեւվում են բարեփոխումների կողմնակիցների եւ հակառակորդների «սրերը», նախագծի 89-րդ հոդվածում ամրագրված «կայուն մեծամասնության», երկփուլ խորհրդարանական ընտրությունների գաղափարն է։ 
   Ի՞նչ ասել է՝ կայուն մեծամասնություն. այդ ինստիտուտը ներմուծելով՝ չե՞նք զրոյացնում հետընտրական կոալիցիաների ձեւավորման հեռանկարը։ 

-Իսկապես, նախագծում ամրագրված է, որ ընտրությունների առաջին փուլից հետո եթե չի ձեւավորվում կայուն խորհրդարանական մեծամասնություն, այսինքն` որևէ կուսակցություն կամ կուսակցությունների դաշինք չի հավաքում 50 տոկոսից ավելի ձայն, պետք է անցկացվի երկրորդ փուլ։

Հետագայում սա, բնականաբար, պետք է մանրամասնվի Ընտրական օրենսգրքում, բայց տրամաբանական է, սահմանադրական տեսությունը եւ պրակտիկան էլ հուշում են, որ առաջին փուլից հետո առավելագույն ձայներ ստացած երկու կուսակցությունները 5 (կուսակցությունների դաշինքների դեպքում՝ 7) տոկոսի շեմը հաղթահարած քաղաքական ուժերը կարող են ձեւավորել դաշինքներ եւ մասնակցել ընտրությունների երկրորդ փուլին։

Սա հնարավորություն է ընձեռում խորհրդարանական ուժերին միավորվել, համատեղել ջանքերը, կենտրոնացնել մարդկային, քաղաքական ամբողջ ներուժը, երկրորդ փուլում հանդես գալ որպես երկրորդ ուժ, ստանալ ժողովրդի քվեն եւ, ունենալով կայուն մեծամասնություն, ձեւավորել կառավարություն, կամ առաջին փուլից հետո միավորվել եւ դառնալ կայուն մեծամասնություն։

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031