Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սահմանադրական մարդասպանություն. «Ազգ»

Հուլիս 25,2015 10:24

Հայաստանի գործող Սահմանադրության 23-րդ հոդվածն ինձ ամենաշատն է դուր գալիս: Դրա առաջին` հիմնական (բառն իմն է- Հ.Ա.) կետով ՀՀ գլխավոր օրենքը սահմանում է` «Յուրաքանչյուր ոք ունի կյանքի իրավունք»: Հիմա, երբ առաջարկվում է ոչ թե սահմանադրական բարեփոխում կամ փոփոխություն, այլ բոլորովին նոր մի Սահմանադրություն, ես, խոստովանեմ, մտավախություն ունեի` իմ ամենասիրած հոդվածի մասով. հո չե՞ք փոխել:

Չեն փոխել. էլի յուրաքանչյուր ոք ունի կյանքի իրավունք, բայց ավելացվել է նույն հոդվածի երկրորդ կետը, այն է. «Կյանքից զրկելը չի համարվում սույն հոդվածի խախտում (յուրաքանչյուր ոք ունի կյանքի իրավունք), եթե այն հետեւանք է այնպիսի ուժի գործադրման, որը բացարձակապես անհրաժեշտ է»: Ի՞նչ է անհրաժեշտ, այն էլ` բացարձակապես: Ես, օրինակ կարծում էի` կյանքը, ընդ որում անկախ նրանից, թե այն ում կյանքն է: Էլ այդպես չէ, որովհետեւ առաջարկվող բոլորովին նոր Սահմանադրությունը սահմանում է կյանքից ավելի` բացարձակ անհրաժեշտ մի բան: Բայց ի՞նչ: Ենթադրենք պետություն. այսինքն` ըստ նոր Սահմանադրության պետությունը դառնում է բացարձակ անհրաժեշտ մի բան, եւ եթե որեւէ մեկը համարձակվի ձեռք կամ ձայն բարձրացնել այդ պետության վրա, ապա դա կդիտարկվի որպես «բացարձակ անհրաժեշտ» բանի հանդեպ «այնպիսի ուժի կիրառում», որին «հետեւանք որպես կյանքից զրկումը չի համարվի` սույն հոդվածի (յուրաքանչյուր ոք ունի կյանքի իրավունք) խախտում»:

Պատկերացրեցի՞ք: Այսինքն, եթե մի քաղաքացի աննկատ մտնի ԱԺ-ի տարածք (ԱԺ-ն` պետություն է, հատկապես նոր Սահմանադրության պարագայում) եւ քայլերն ուղղի դեպի շենք, նրան նկատած անվտանգության ծառայողը (պետության ներկայացուցիչը) կարող է քաղաքացու այդ կարգապահական խախտումը դիտարկել որպես պետության դեմ հարձակում, այսինքն պետության դեմ այնպիսի ուժի կիրառում, որի հետեւանքը հանգիստ կարող է լինել տվյալ քաղաքացուն կյանքից զրկելը` մեկ կրակոցով, ինչն այս պարագայում չի համարվի «սույն հոդվածի (յուրաքանչյուր ոք ունի կյանքի իրավունք)» խախտում, քանի որ կլինի հետեւանք` «այնպիսի ուժի գործադրման, որը բացարձակ անհրաժեշտ է»:

Հովիկ ԱՖՅԱՆ

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս շաբաթվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031