Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկիտա Սիմոնյանը Բլատերին կփոխանցի ողջ Ռուսաստանի հարգանքը

Հուլիս 25,2015 12:00

Հունիսի 25-ին Սանկտ Պետերբուրգում կայանալու է 2018 թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության նախնական վիճակահանությունը, որին մասնակցելու է ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնակատար Յոզեֆ Բլատերը:

Կոռուպցիոն սկանդալից հետո Բլատերը, որ անգամ հրաժարվել էր ներկա գտնվել կանանց աշխարհի առաջնությանը, առաջին անգամ է դուրս գալիս Շվեյցարիայից:
Ռուսաստանի ֆուտբոլային միության նախագահի պաշտոնակատար Նիկիտա Սիմոնյանը լրատվամիջոցներին հայտարարել է, որ Հյուսիսային մայրաքաղաքում ինքը հանդիպելու է Բլատերի հետ եւ նրան ամբողջ Ռուսաստանի անունից հարգանք է հայտնելու: «Բլատերի ծառայությունները համաշխարհային ֆուտբոլում հսկայական են: Նա հարգանքի արժանի է, ինչ էլ որ ասեն նրա հասցեին: Համենայնդեպս, մենք հարգանքով ենք վերաբերվում նրան, ինչպես նա՝ մեր երկրին: Մենք նույն բանը կարող ենք ասել բոլոր այն երկրների հասցեին, որտեղ անցկացվել են աշխարհի առաջնություններ, որ նրանք նույնպես կաշառք են տվել», – ասել է Սիմոնյանն ի պատասխան Ռուսաստանի հասցեին հնչեցվող մեղադրանքներին: «Առանց հիմքերի մեղադրել կարելի է՝ ում ասես: Ո՞ւր են փաստերը: Ո՞ւր են ապացույցները թե Քաթարի, թե Ռուսաստանի պարագաներում: Անգլիան ճչում է: Նրանք կարող են աշխարհի առաջնություն հիմա էլ կազմակերպել: Բայց ՖԻՖԱ-ն շահագրգռված է, որպեսզի աշխարհի առաջնությունն անցկացվի այնտեղ, որտեղ ենթակառուցվածքները առայժմ պատրաստ չեն: Իսկ 2018 թվականին մեզ մոտ ամեն բան պատրաստ կլինի: Սա է ՖԻՖԱ-ի քաղաքականությունը, որը բացարձակ ճիշտ է», – հայտարարել է լեգենդար ֆուտբոլիստն ու ֆուտբոլային գործիչը:

«Առավոտ» օրաթերթ
24.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031