Լրահոս
Օրվա լրահոսը

Խաչիկ Եղոյան. «Հատուկ շնորհակալություն մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին՝ մեզ 1,5 տարի մատների վրա խաղացնելու եւ չաջակցելու համար» (ֆոտոշարք)

Հուլիս 24,2015 23:50

Սիրողական հեծանվավազքի եւ զբոսաշրջության ֆեդերացիան այսօր միացել էր ռեժիսոր, պրոդյուսեր Խաչիկ Եղոյանի «100 դուռ» նախագծին՝ շուրջ 60 հեծանվորդներով ճանապարհային ոստիկանության եւ շտապ օգնության մեքենաների ուղեկցությամբ Հանրապետության հրապարակից հեծանվային երթ կազմակերպելով դեպի Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիր:

скачанные файлыскачанные файлы

Խաչիկ Եղոյանն Aravot.am-ի հետ զրույցում ներկայացնելով նախագիծն՝ ասաց. «Մոտ մեկուկես տարի առաջ ես եւ մեր թիմակից, լուսանկարիչ Ռուբեն Մարտիրոսյանը Հայաստանի Հանրապետությունում, Արցախում, Ջավախքում եւ Արեւմտյան Հայաստանում նկարահանեցինք Հայ Առաքելական եկեղեցիների դռներ, որպեսզի Ցեղասպանության 100-ամյակի տարելիցը նշենք այդ դռների նկարների ցուցահանդեսով: Ցավոք, ապրիլի 24-ին չհասցրինք, որովհետեւ հընթացս ամեն ամսի 24-ին որեւէ ծրագրեր, միջոցառում ենք իրականացնում, այդ թվում նաեւ այս հեծանվային երթը: Բայց շուտով «100 դուռ» ցուցահանդեսի մասին կլսեք: Մեր կարգախոսներից մեկն այն է, որպեսզի Եղեռնի զոհերի հիշատակը հարգվի ոչ միայն ապրիլի 24-ին, այլ մարդիկ նահատակներին հիշեն միշտ: Ցավոք, մեր ղեկավարներից որոշ մարդիկ այդպես չեն մտածում: Մենք աջակցության խնդրանքով դիմել ենք շատերին, բայց որոշ պաշտոնյաներ եւ փողատերեր պատասխանել են. «Էլ ի՞նչ, անցավ»:скачанные файлы скачанные файлы

Այդպիսիների շարքում «հատուկ շնորհակալություն եմ հայտնում մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին՝ մեզ տարիուկես մատների վրա խաղացնելու եւ չաջակցելու համար», – ասաց Խաչիկ Եղոյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031