Երևանի թիվ 9 տրոլեյբուսային երթուղու երեք վարորդ այսօր հեռացվել է աշխատանքից։
Երթուղու բոլոր 9 վարորդները աշխատանքային նոր պայմանների պատճառով ազատման դիմումներ են ներկայացրել։
«Պարտադիր 5-րդ պտույտը պետք է կատարես, եթե ես կամ ցանկացած վարորդ դա կատարենք, ապա 14-15 ժամ աշխատելու ենք։ Դուք էլ գիտեք, թե օրենքով վարորդին քանի ժամ է հասնում աշխատել։ Մենք անտեսել ենք օրենքը՝ 12 ժամ աշխատում ենք, ավել հնարավոր չէ»,- «Ա1+»-ին ասաց աշխատանքից հեռացված վարորդ Մարատ Հակոբյանը։
Իսկ Արսեն Դավթյանն ավելացնում է. «Ես երեք երեխա ունեմ, չեմ կարող գնալ գիշերվա ժամը 11-ից հետո երեխաներիս սիրեմ՝ առավոտյան էլ չտեսնեմ։ Դուրս է գալիս՝ խոպան եմ գալիս, մնանք գարաժում քնենք, մեկի հետ էլ գումար ուղարկենք տուն»։
Հրապարակումն ամբողջությամբ՝ այստեղ:
Եթե էս մարդիկ դիմում են ներկայացրել, էլ ոնց են հեռացվել…