Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալական ուղերձ է հղել Բելգիայի Թագավորության վարչապետ Շառլ Միշելին՝ Բելգիայի օրենսդիր և գործադիր իշխանությունների կողմից Հայոց ցեղասպանության աներկբա ճանաչման կապակցությամբ:
«Ձերդ Գերազանցություն,
Առանձնակի երախտագիտություն եմ հայտնում ս. թ. հունիսի 18-ին խորհրդարանում Ձեր ելույթի համար, որով վերահաստատեցիք այս հարցի վերաբերյալ Բելգիայի կառավարության դիրքորոշումը։ Այսօր Ներկայացուցիչների պալատի ընդունած բանաձևն ամբողջացնում է Բելգիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը։
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համատեքստում կարևոր է միջազգային հանրության ջանքերի համախմբումը՝ միտված մարդկության դեմ նոր հանցագործությունների, նոր ցեղասպանությունների կանխարգելմանը:
Կարդացեք նաև
Ընդունեք խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը», -ասված է Հանրապետության Նախագահի ուղերձում:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ