Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Տիգրան Խզմալյան. Մարդկանց ճնշող մեծամասնությունը անտարբեր  է սահմանադրական բարեփոխումների նկատմամբ

Հուլիս 24,2015 20:38

«Ի՞նչ Սահմանադրության մասին կարելի՞ է խոսել օկուպացված, զավթված երկրում»,- հուլիսի 24-ին Ազատության հրապարակում հավաքի ընթացքում ասաց կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը:

Նրա համոզմամբ՝ մարդկանց ճնշող մեծամասնությունը անտարբեր է այս խնդրի նկատմամբ, որովհետեւ զգում են, որ սա չէ կարեւոր հիմնախնդիրը, որը ծառացել է մեր երկրի առջեւ: Նա նշեց, որ 1991 թվականի օգոստոսին Հայաստանը, ի պատիվ իր այդ ժամանակվա ղեկավարությանը, ճիշտ է կողմնորոշվել եւ քաղաքական, մտավորական, քաղաքացիական ճիշտ գնահատական տվել  КГБ-ական դիմակահանդեսին եւ շատ խիստ դատապարտել այն. «Ադրբեջանի այն ժամանակվա քաղաքական իշխանությունը կատարեց սխալ, չթաքցրեց իր ուրախությունը: Ընդամենը մի քանի ժամ անց ամեն ինչ վերջացել էր եւ Ադրբեջանի այդ ժամանակվա նախագահի ճակատագիրը կանխորոշված էր, Ռուսաստանը իրեն նման բան գոնե այդ պահին չներեց: Հիմա հարց եմ  տալիս Ձեզ, մի՞թե չեն մտածում, որ այսօրվա КГБ-ական վարչախումբը Կրեմլում հոգեվարքի մեջ է»:

Տիգրան Խզմալյանի խոսքերով՝ աշխարհի ամենահեղինակավոր լրատվամիջոցներն այնպես են խոսում Կրեմլի ղեկավարության մասին, ինչպես խոսում էին Սադամ Հուսեինի մասին իր իշխանության վերջին օրերին:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031