Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Քաղաքական ուժերը քննարկում են սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ իրենց տպավորությունները

Հուլիս 24,2015 20:14

Քիչ առաջ Ազատության հրապարակում մեկնարկեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի հայտարարած հավաքը: Ազատության հրապարակում ներկա են Պարույր Հայրիկյանը, Հիմնադիր խորհրդարանի անդամներ Գարեգին Չուգասզյանը, Ժիրայր Սեֆիլյանը, Վարուժան Ավետիսյանը, Վարդան Հակոբյանը եւ այլք, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանը, Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը:скачанные файлы

Իր ելույթի ընթացքում ԱԻՄ նախագահն ասաց, որ հավաքը նպատակն այն է, ինչ պետք է անեին իսկապես օրինավոր իշխանությունները. առաջին անգամ քննարկելու են սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ իրենց տպավորությունները. «Որովհետեւ հիմնական օրենքը, թեկուզ նախագծային մակարդակում, սաղմնային վիճակում հանրային քննարկումների արժանանա: Այդ բանը տեղի չի ունեցել, ինձ համար դեռեւս անհայտ նկատառումներով մեզ պարտադրում են ինչ-որ չակերտավոր բարեփոխումներ: Ինչո՞ւ չակերտավոր, որովհետեւ այդ բարեփոխումները պետք է ունենային նախապատմություն, դրանք պետք է կա՛մ քաղաքական ճգնաժամի հետեւանք լինեին, կա՛մ որոշակի նոր մտահղացումների դրսեւորում»:

Պարույր Հայրիկյանը տեղեկացրեց ներկաներին, որ սա իրենց առաջին հանրային քննարկումն է, եւ նման քննարկումները շարունակական բնույթ են ունենալու. «Մենք ոչ ենք ասում Սահմանադրությանը, քանի որ նրա ամենակարեւոր դրույթը՝ ժողովրդի իրավունքների ընդարձակման դրույթը, բացակայում է: Սահմանադրությունն աշխարհի ոչ մի լեզվում այդքան հստակ ցույց չի տալիս նրա նշանակությունը, որքան հայերենում, գլխավոր իմաստն այն է՝ սահման դնել իշխանությունների առաջ, որպեսզի այդ սահմանը խախտել չկարողանան: Իսկ այստեղ իշխանությունը փոփոխություններ են նախատեսել խոսում են ամեն ինչի մասին՝ բացի ժողովրդից»:

ԱԻՄ առաջնորդը հայտարարեց, որ եթե հավաքի ընթացքում ներկա ուժերը միասնական դիրքորոշում ունենան, ապա հինգշաբթի օրը՝ ժամը 17:00-ին Մատենադարանի հարակից տարածքում տեղի կունենա հանրահավաք եւ երթ դեպի Սահմանադրական դատարան:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031