Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրենք այլընտրանք չունեին էլ, ամբողջ իրավական պատմությունը կատարյալ աբսուրդ էր». Քրիստինե Խանումյան

Հուլիս 24,2015 19:47

«iLur.am»-ի խմբագիր Քրիստինե Խանումյանի կարծիքով, դատախազությունն այլընտրանք, քան իր դեմ հարուցված քրեական գործի կարճումը, չի ունեցել:

Հիշեցնենք, որ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազի որոշմամբ կարճվել է «Ստարտ-Մեդիա» ՍՊ ընկերության տնօրեն, «iLur.am» ինտերնետային կայքի խմբագիր Քրիստինե Խանումյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի 2-րդ մասով (դատական ակտը դիտավորությամբ չկատարելը) հարուցված քրեական գործը:

«Իրենք այլընտրանք չունեին էլ, որովհետեւ ամբողջ իրավական պատմությունը կատարյալ աբսուրդ էր, ավելի մեծ գլխացավանքի մեջ կընկնեին, եթե այս գործը մինչեւ վերջ տանեին»,- ասաց «iLur.am»-ի խմբագիրը:

Ըստ նրա, իրավական որեւէ հիմք չկար այս գործը խորացնելու համար. «Սա ճնշում էր ե՛ւ լրատվամիջոցի, ինչու չէ ե՛ւ ճնշում խոսքի ազատությանը: Որովհետեւ մենք այս ամբողջ լրատվական դաշտի մի մասն ենք, եթե այսօր մեզ են ճնշում, վաղն էլ ձեզ ու ուրիշներին են ճնշելու»:

Հիշեցնենք, որ Քրիստինե Խանումյանը մեղադրվում էր iLur.am- ում հրապարակված տեղեկատվության աղբյուրը դիտավորությամբ չբացահայտելու, կամ ավելի ստույգ՝ աղբյուրը բացահայտելու մասին դատական ակտը դիտավորյալ չկատարելու մեջ։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031