Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Թատրոնի դերասանները շատ դժգոհ ու տխուր են Սամվել Բալասանյանի արածից (Տեսանյութ, ֆոտոշարք)

Հուլիս 24,2015 17:51

Տեւական ժամանակ է՝ Գյումրու քաղաքային իշխանությունները, այլանդակելով Վարդան Աճեմյանի անվան թատրոնի դիմաց գտնվող հրապարակի տեսքը, փող են աշխատում այդ տարածքում: Թատրոնի բակը վարձակալության են տվել, վարձակալողներն էլ այն վերածել են մանկական խաղահրապարակի՝տարբեր խաղեր տեղադրելով, այդ թվում բատուտ, բացի այդ սրճարան ու պաղպաղակի կրպակ են տեղադրել:

Քաղաքական գործիչների ու հոսանքի դեմ պայքարող գյումրեցիների մոտ կարծիք էր ձեւավորվել, թե սա միջոց է միտինգները խանգարելու, սակայն պարզվում է, որ ընդամենը փող աշխատելու միջոց է:

Երեկոյան ժամերին սկսվում է կենդանի ռաբիզ երաժշտություն, կլառնետ նվագողները ուղղակիորեն ազդում են թատրոնի աշխատակիցների նյարդերի վրա, խանգարում են ներկայացումները:

Gyumri_hraparak_5 Gyumri_hraparak_4 Gyumri_hraparak_3

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան թատրոնը նշում է իր 150-ամյակը, այսօր լրագրողները թատրոնի գլխավոր ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանից ու մենեջեր Տիգրան Վիրաբյանից հետաքրքրվեցին՝ մի՞թե հանդիսավոր միջոցառումները նշելու են նման հրապարակում: «Մեր թատրոնին հաճախ են հարցնում՝ մի՞թե ձեզ չի հուզում, չի հետաքրքրում երաժշտությունը երեկոյան ժամը 8-ից հետո: Իհարկե, մեզ դուր չի գալիս, դրա մասին խոսք չկա, բայց խնդիրն այն է, որ այն տարածքը, որտեղ այդ ամեն ինչը կատարվում է, թատրոնին չի պատկանում: Բայց մեզ՝ որպես արվեստագետ մարդկանց թատրոնում աշխատող, շատ տհաճ է, հատկապես հնչող երաժշտությունը: Նույնիսկ թատրոնում խոսել ենք այդ մասին, թե ինչ կարող ենք անել…Սա, ես ինչքան գիտեմ, եթե չեմ սխալվում, քաղաքապետարանից է իրավունք տրված, ավագանու որոշմամբ տեղ է հատկացված: Ինձ համար շատ վատ է, շատ բացասական է կարծիքս, անկեղծ ասած երեխաների հանգամանքը ոչինչ, բայց երբ հնչում է ռաբիզ երաժշտություն ժամը 8-ից հետո….Գուցե մենք երեկոյան ժամը 8-ին ներկայացում ունենք, ես կարծում եմ, թե մեզ համար, թե գյումրեցի հանդիսատեսի համար, շատ տհաճ է», -նեղվեց Լյուդվիգ Հարությունյանը:

Gyumri_hraparak_6 Gyumri_hraparak_2

Թատրոնի մենեջեր Տիգրան Վիրաբյանն էլ ասաց. «Տարածքը նախ չի պատկանում թատրոնին, տարածքից ստացած վարձակալությունը թատրոնինը չէ: Այստեղ կա նաեւ հարցի երկրորդ կողմը, երբ որ Հայաստանի հանրապետությունում պետական, դրամատիկական թատրոնները եւ համերգասրահները ու շենքերը օրենսդրորեն չեն կարգավորվում, թե արդյոք ում կարելի է տալ վարձակալության, ում ՝չէ: Ցավոք սրտի, մենք հաճախակի առիթ ունենում ենք նույն երաժշտությունը լսել նաեւ թատրոնի բեմից, դրա համար հաշվի առնելով այդ հանգամանքը, մենք բարոյական իրավունք չունենք այդ մասին խոսելու: Երբ կկարողանանք ներսից մաքրել, այդ երաժշտությունը կտրել թատրոնի բեմից՝ թույլ չտալով այդ մարդկանց հնչեցնել բեմում, այդ ժամանակ ես՝ որպես թատրոնի պրոդյուսեր, բարոյական իրավունք կունենամ դուրս գալ ու ասել՝ գիտեք ինչ կա, սիրելիս, այս երաժշտությունը անջատեք: Այդ դեպքում չեմ լսի հակադարձում, թե երեք օր առաջ այդ երաժշտությունը ձեր բեմում էր, նախ դուք անջատեք, հետո եկեք, այստեղ խոսեք»:

Ըստ Տիգրան Վիրաբյանի, ՀՀ օրենքներն այսօր թույլ են տալիս ցանկացած անհատ ձեռներեցի գալ թատրոն ու կազմակերպել միջոցառում ու իր ճաշակը թելադրել, իսկ Լեռնային Ղարաբաղում օրենքով արգելվում է ռաբիզ երաժշտությունը, չի տրամադրվում դահլիճներ ռաբիզ երաժշտություն հնչեցնողին:

Տիգրան Վիրաբյանը նաեւ ասաց, որ այս ամենի պատասխանատուն Գյումրու ճարտարապետն է, որը պիտի քննարկի, թե ժամանակավոր ու մշտական կառույցները համապատասխանո՞ւմ են արդյոք քաղաքի ճարտարապետական տեսքին: «Եթե քաղաքի գլխավոր ճարտարապետը գտել է, որ էդ բատուտը շատ հարմար է Գյումրու դրամատիկական թատրոնին, մենք թատրոնի մարդիկս չգիտենք, ուրեմն մենք չենք հասկանում էդ…»:

Գլխավոր ռեժիսորն էլ, շարունակելով թեման, ասաց, որ մեծ ցանկություն ունի այդ տարածքը տրամադրող մարդուն տեսնել ու հարցնել՝ «Գո՞հ ես քո արածից: Մենք շատ դժգոհ ենք ու շատ տխուր ենք»: Նշենք, որ թեժ քննարկում սկսվեց այս թեմայով լրագրողների ու թատրոնի ղեկավարության մասնակցությամբ:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ara says:

    Չհասկացանք… Թատրոնի բեմը ո՞վ է տրամադրում ռաբիսին… Թատրոնի ղեկավարությունը չի՞որոշողը…

  2. Մանե says:

    Լավ կլինի, դուք ձեր հնաոճ ներկայացումների մակարդակին հետևեք:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031