«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 27-ին ժամը 8.00-ից մինչեւ ժամը 18.00-ն կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի Խարբերդ թաղամասի, Արին Բերդի 3-րդ և 5-րդ նրբանցքների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
«Երևան Ջուր» ՓԲԸ