Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԲ Երևանի գրասենյակի տնօրեն. «Հաճելի է լինել ծրագրի իրականացման վայրում և տեսնել, որ աշխատանքներում հետաձգումներ չկան, այլ ժամանակացույցից առաջ են» (Տեսանյութ)

Հուլիս 24,2015 16:49

Համաշխարհային բանկի «Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավում» ծրագրով կատարվող աշխատանքների աշխարհագրությունը լայն է՝ Հայաստանի 5 մարզերի 22 համայնքներ: Հիմնանորոգվող ճանապարհների ընդհանուր երկարությունը 118 կմ է:

Միջհամայնքային նշանակության ճանապարհների վերակառուցման համար մինչև 2016 թվականի ավարտը կծախսվի շուրջ 40 մլն դոլար:

Հանրապետության բնակավայրերում դեռ մարտ ամսից մեկնարկած շինաշխատանքները տարբեր փուլերում են: Կոտայքի մարզի Աբովյան-Նոր Գեղի-Եղվարդ-Աշտարակ 12կմ ճանապարհահատվածում շինարարական աշխատանքներն ընթանում են արագ և որակով. արդյունքում՝ աշխատանքները սահմանված ժամանակացույցից առաջ են:

Այդ մասին պատասխանատուները պատմեցին նաև Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի տնօրեն Լորա Բեյլին: Նա եկել էր տեղում ծանոթանալու դրամատան ֆինանսավորմամբ կառուցվող ճանապարհահատվածի աշխատանքներին:

«Հաճելի է լինել ծրագրի իրականացման վայրում և տեսնել, որ հետաձգումներ չկան: Ընդհակառակը՝ ժամանակացույցից առաջ են: Մեր կողմից իրականացվող ծրագրերի ընթացքում նման բանի մենք հաճախ չենք ականատես լինում»,- խոսելով կատարված աշխատանքների մասին՝ ընդգծեց Լորա Բեյլին։

Կառուցվող ճանապարհի մի հատվածում արդեն ասֆալտապատման, կամուրջների հիմնանորոգման, ջրահեռացման համակարգերի տեղադրման աշխատանքներն ավարտվել են:

240720154

Մի քանի տեղամասերում էլ շինարարները շարունակում են աշխատել մեծ թափով:
Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի տնօրենին ճանապարհաշինական ընկերության ներկայացուցիչները ներկայացրին նաև Նոր Գեղիի հիմնական դպրոց տանող ճանապարհի հիմնանորոգման ընթացքը, ինչը Համաշխարհային բանկի կողմից իրականացվող ճանապարհաշինական ծրագրի պահանջներից մեկն է. համայնքային հիմնական ճանապարհին զուգահեռ հիմնովին վերականգնել կարևոր նշանակության օբյեկտներ՝ գյուղապետարան, դպրոց, բուժկետ տանող ճանապարհները:

240720155

Լորա Բեյլին գոհ էր շրջայցից, նա կատարված աշխատանքները գնահատեց արդյունավետ. «Շատ գոհ եմ մինչ այս պահը կատարված աշխատանքներից: Համաշխարհային բանկը շատ մեծ կարևորություն է տալիս նման փոքր ծրագրերին, որոնք մեծ փոփոխություն կարող են բերել շրջակա համայնքներին՝ տնտեսական աշխուժության առումով:

Այստեղ ականատես եղանք նաև շինարարության ընթացքում կատարված նորարարական լուծումներին, մասնավորապես, մայթեզրերի կառուցման համար տեղական արտադրության բազալտե քարերի օգտագործումը, ինչպես նաև այլ ժամանակակից լուծումներ, որոնք, ըստ իս, մեծ նշանակություն ունեն ծրագրի բարեհաջող ընթացքի համար: Կարևոր եմ համարում նշել նաև այն հանգամանքը, որ ըստ շինարարների կարծիքի, վերջին տարվա դոլար-դրամ կուրսի տատանումները ոչ մի ազդեցություն չեն ունեցել ծրագրի իրականացման վրա»,-նշեց Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի տնօրենը։

Մանրամասները՝ տեսանյութում

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031