Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆելիքս Ցոլակյան-Մարտուն Գրիգորյան-Սուքիաս Ավետիսյան եռյակը կնշի Գյումրու թատրոնի 150-ամյակը (Տեսանյութ)

Հուլիս 24,2015 16:37

1928 թվականի նոյեմբերի 1-ին հիմնադրված Գյումրու պետական դրամատիկական թատրոնը, որը սկզբում կրել է Ասքանազ Մռավյանի անունը, իսկ այժմ Վարդան Աճեմյանի, շուտով դառնում է 150 տարեկան: Գյումրիում հոբելյանական թատերաշրջանը նշվելու է ինքնատիպ միջոցառումներով: Այս մասին այսօր հրավիրած մամուլի ասուլիսին տեղեկացրեցին թատրոնի մենեջեր Տիգրան Վիրաբյանը, գլխավոր ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանն ու Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան թատրոնի դերասան Սերգո Սաֆարյանը: Այս դերասանին հրավիրել են «Գամառջոբա մամա» կատակերգության մեջ խաղալու:

«Ինձ թվում է եւս մեկ հետաքրքիր թատերական նախագիծ կլինի, մենք հետաքրքիր ստեղծագործություն ունեցանք՝ «Այ, քեզ խաթաբալա»-ն, որը հրաշալի արձագանք ունեցավ մեր հանրապետությունում: Այս ներկայացումը խաղացինք հանրապետության բոլոր քաղաքներում, ուղեկցվում էր լեփ-լեցուն դահլիճներով ու հանդիսատեսի բարձր ծափահարություններով: Վստահ եմ՝ այս նախագիծը եւս կունենա հաջողություն, որովհետեւ երկու թատրոնների բարեկամությունը տարիների փորձ ունի», -ասաց Գյումրու թատրոնի մենեջեր Տիգրան Վիրաբյանը:

Gyumri_tatron-2

Թատրոնի գլխավոր ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանն էլ, ներկայացրեց թատրոնի 150-ամյակին նվիրված միջոցառումների ցանկը: Նա ասաց, որ նախնական պայմանավորվածություն ունեն մշակույթի նախարարության հետ: «Նախարարությունը մեծ ծրագիր ունի, թատրոնի կողքին է, թատրոնը սկսում է 150-ամյակը նշել սեպտեմբեր ամսից մինչեւ նոյեմբերի վերջ: 150-ամյակի շրջանակներում մենք կունենաք նաեւ նոր ներկայացումներ եւ հոբելյանական երեկոներ: Ինչպես գիտեք, մենք պատրաստում ենք Շեքսպիր, որը հենց 150-ամյակի շրջանակներում կլինի. նոյեմբերի վերջ գյումրեցի հանդիսատեսին մենք կներկայացնենք «Լիր արքա» ներկայացումը: Սեպտեմբերից սկսած մենք կունենանք հոբելյանական երեկոներ՝ նվիրված մեր թատրոնի երախտավորներին: Փորձում ենք 150-ամյակը ոչ թե մեկ օր նշել, այլ մի ամբողջ թատերաշրջան նվիրվել 150 ամյակին:

Ինչպես նշեցի պայմանավորվածություն ունենք մշակույթի նախարարության հետ, թատրոնին են միացել Ֆելիքս Ցոլակյանը, ասեմ, որ մարզպետը բավականին աջակցում է մեզ, դա շատ կարեւոր է, ծավալային մեծ միջոցառումների շարք է մեզ սպասվում: Պատգամավորներ են միացել թատրոնին՝ Մարտուն Գրիգորյանը, Սուքիաս Ավետիսյանը մեր կողքին են: Գյումրու թատրոնն այս տարի մշակույթի նախարարությունից պետպատվեր՝ որպես այդպիսին, չի ունենա, բայց կունենա ավելի մեծ աջակցություն, դա կլինի թատրոնի 150-ամյակը: Կարծում ենք, որ մեծ ստեղծագործական խումբ է ձեւավորելու, ունենալու ենք շատ հետաքրքիր երեկոներ, ֆիլմ է նկարահանվելու թատրոնի պատմության մասին:

Թատերաշրջանը կբացենք սեպտեմբերի 25-ին «Գամառջոբա մամա» ներկայացմամբ: Սա մի հետաքրքիր կատակերգություն է, որը դերասաններին հնարավորություն է ընձեռում մի ներկայացման մեջ մի քանի դերեր խաղալ: Կարծում եմ, որ հանդիսատեսին պիտի դուր գա»:

Լյուդվիգ Հարությունյանը նաեւ ասաց, որ պատրաստվում են 150-ամյակի շրջանակներում հյուրախաղերով հանդես գալ մայրաքաղաքում ու այնպիսի ներկայացումներով, որոնք մայրաքաղաքի հանդիսատեսը չի տեսել:

Նա ասաց, որ նաեւ կոչումներ կլինեն թատրոնում: «Սեպտեմբերի ամսին, բացի նրանից, որ հոբելյանական երեկո կունենանք, Մհեր Մկրտչյանի տուն-թանգարանում նախապատրաստում ենք անցկացնել «Մհեր Մկրտչյանը եւ Գյումրու թատրոնը» երեկո: Նոյեմբեր ամսին մենք կունենաք կենդանի ցուցահանդես Վարդան Աճեմյանի անվան թատրոնի ներկայացումների հագուստի: Սեպտեմբերից սկսած կունենանք միջոցառումների շարք», -ասաց գլխավոր ռեժիսորը:

Նա ասաց, որ նոյեմբերին Վարդան Աճեմյանի անվան թատրոնում կբացվի Մհեր Մկրտչյանի անվան բեմը, որը երիտասարդական է, 80 տեղանոց է (տես, մակետը լուսանկարում): Այս ամենը պատրաստվել է թատրոնի սեփական ուժերով:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031