ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից տրամադրվող և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից կազմակերպվող դրամաշնորհների մրցույթի հանձնաժողովի հուլիսի 24-ի նիստում որոշվեցին այն հասարակական կազմակերպությունները, որոնց հետ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը կկնքի դրամաշնորհների տրամադրման պայմանագրեր։
Ստորև ներկայացնում ենք այն հասարակական կազմակերպությունները, որոնք դրամաշնորհ կստանան նշված անվանակարգերում։
1. «Հանրության իրազեկում ծխախոտի օգտագործման և երկրորդային ծխի վնասակար ազդեցությունների վերաբերյալ» անվանակարգ
· «Էխո» հաշմանդամ և սոցիալապես անապահով երեխաներին աջակցող ՀԿ
Կարդացեք նաև
· «Իրազեկում և բարեփոխում» ՀԿ
· «Շարունակական մասնագիտական զարգացման հայկական ասոցիացիա» ՀԿ
· «Երիտասարդ դեղագործների ասոցիացիա» ՀԿ
· «Չարենցավանի երիտասարդական, ուսանողական» ՀԿ
2. «Էկոտուրիզմի զարգացումը՝ որպես բնության պահպանության գրավական» անվանակարգ
· «Լիվինգ սթոնզ-կենդանի քարեր» ՀԿ
· «Դոկտոր սինեմա» ԵՀԿ
· «ԵՊՀ երիտասարդ գիտնականների միավորում» ՀԿ
· «Թվային հուշարձան կրթադաստիարակչական» ՀԿ
· «Զարթոնք» զարգացման ՀԿ
· «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ
3. «Հասարակության շրջանում բնապահպանական խնդիրների մասին իրազեկվածության մակարդակի բարձրացում» անվանակարգ
· «Հեռանկարային զարգացման կենտրոն» ՀԿ
· «Դեմոկրատիայի և զարգացման երիտասարդական ակադեմիա» ՀԿ
· «Հայկական օն-լայն լրատվամիջոցների և լրագրողների ասոցիացիա» ՀԿ
· «Սերունդների երկխոսություն» երիտասարդական ՀԿ
4. «Ցեղասպանություն և մշակույթ» անվանակարգ
· «Ազգային թատերական ստեղծագործական միավորում» ՀԿ
· «Մարաթուկ» մշակութային կենտրոն ՀԿ
5. «Սահմանամերձ գյուղական համայնքների առաջնահերթ խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների իրականացում՚ անվանակարգ
· «Իջևան երիտասարդական դաշինք» ՀԿ
· «Միասին» երիտասարդական շարժում ՀԿ
6. «Գյուղական համայնքների բնակչության զբաղվածությունը խթանող ծրագրերի իրականացում» անվանակարգ
· «ՍՈՒՐԲ ՀԵՂԻՆԵ» բարեգործական ՀԿ
· «Բարեկամություն» կրթամշակութային ՀԿ
· «Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն»
7. «Հայոց ազատագրական պայքարի ղարաբաղյան ճակատի հերոսներ» անվանակարգ
· «Այլատյացության կանխարգելման նախաձեռնություն» ՀԿ
8. «Հասարակության շրջանում զինվորի կերպարի արժևորումը՝ որպես երիտասարդ հերոսի մարմնավորում» անվանակարգ
· «ԱՐՄՍԵՍ» գիտակրթական կենտրոն ՀԿ
· «Գիտելիքահենք հասարակություն» գիտակրթական ՀԿ
9. «Վերարտադրողական առողջություն. պտղի սեռով պայմանավորված աբորտների կանխարգելում» անվանակարգ
· «Սոցիալ-հոգեբանական և վիճակագրական հետազոտությունների կենտրոն» ՀԿ
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն