Լրահոս
Օրվա լրահոսը

Լեռնային Ղարաբաղի ԿԸՀ-ն չի ցանկանում մեկնաբանել Ադրբեջանի ԿԸՀ-ի հայտարարությունը

Հուլիս 24,2015 14:41
kyh

«Տեղյակ չեմ դրա մասին: Դրանց տեղեկություններն ինձ չեն հետաքրքրում, ոչ էլ ուզում եմ խոսել դրա մասին: Շատ բան են խոսում: Հետո՞»,- արձագանքելով Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Նատիկ Մամեդովի այսօր արած հայտարարությանն, ասաց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ԿԸՀ նախագահի տեղակալ Եղիշե Արզումանյանը:

Հիշեցնենք, որ Նատիկ Մամեդովն ասել էր, որ Լեռնային Ղարաբաղում ապրող հայերը կարող են մասնակցել Ադրբեջանի Միլի Մեջլիսի ընտրություններին, եթե Ադրբեջանի քաղաքացի են, ապրում են այդ երկրի օրենքներով, ինչպես նաեւ չեն ճանաչում Լեռնային Ղարաբաղը:

Aravot.am-ը ԼՂՀ ԿԸՀ նախագահի տեղակալին խնդրեց մեկնաբանել այս հայտարարությունը: Եղիշե Արզումանյանն այսպես արձագանքեց. «Դրանք շատ բան են ասում: Ամեն ինչ հո չենք մեկնաբանելու: Ի՞նչը մեկնաբանենք: Ասել են կարող են մասնակցել: Շատ բան են ասում: Հետո՞: Ի՞նչ մեկնաբանության մասին կարող է խոսք լինել»:

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031