Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Քաղաքացիների 46 տոկոսը սահմանադրական բարեփոխումները անհրաժեշտ է համարել

Հուլիս 24,2015 14:17

«Gallup International» ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչությունը 2015 թվականի մայիսի 5-13 հարցում է անցկացրել 1105 քաղաքացիների շրջանում: Հուլիսի 24-ին ասոցիացիայի ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացրեց հարցման արդյունքները:

Ըստ այդմ՝ հարցվածների միայն 7 տոկոսն է բավարարված իր կյանքով, 44 տոկոսն ավելի շուտ բավարարված է, 37 տոկոսը ավելի շուտ բավարարված չէ եւ 16 տոկոսն ընդհանրապես բավարարված չէ: «Gallup International» ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչությունը խնդրել է հարցվածներին գնահատել ՀՀ կառավարության եւ Ազգային ժողովի աշխատանքը, 25 տոկոսը նշել է, որ նախագահին ավելի շուտ հավանություն է տալիս, 7 տոկոսը լիովին հավանություն է տալիս, կառավարության աշխատանքին 18 տոկոսն է ավելի շուտ հավանություն տալիս, իսկ լիովին հավանություն է տալիս 2 տոկոսը, իսկ Ազգային ժողովին 17 տոկոսը հավանություն է տալիս, իսկ 2 տոկոսը լիովին հավանություն է տալիս:

Ասոցիացիան ներառել է նաեւ հարցեր Սահմանադրության մասին:

Հարցին, թե տեղյակ են՝ ներկա Սահմանադրության համաձայն կառավարության ի՞նչ ձեւ է Հայաստանի Հանրապետությունում, 26 տոկոսը նշել է, որ տեղյակ չէ, իսկ 74 տոկոսը պատասխանել է, որ տեղյակ է: Վերջիններից հետաքրքրվել են, թե ներկա Սահմանադրության համաձայն՝ ինչպիսի՞ կառավարման ձեւ է Հայաստանի Հանրապետությունում, 40 տոկոսը պատասխանել է՝ կիսանախագահական, 11 տոկոսը՝ խորհրդարանական եւ 49 տոկոսը՝ նախագահական:

Հարցվածների 45 տոկոսը պատասխանել է, թե տեղյակ է Սահմանադրական բարեփոխումների մասին, 51 տոկոսը՝ տեղյակ չէ, իսկ 5 տոկոսը դժվարացել է պատասխանել:

Հարցին, թե ըստ Ձեզ, Հայաստանի Հանրապետությունում կա՞ սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտություն, 46 տոկոսը պատասխանել է՝ այո, 38 տոկոսը՝ ոչ, իսկ 18 տոկոսը դժվարացել է պատասխանել:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maga says:

    Չեմ հասկանում, սա ի՞նչ նորույթ է, սոցիոլոգիայի մեջ ,,ավելի շուտ,, բառակապակցություն են ներմուծե՞լ: Շատ ծիծաղելի է:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031