Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ոչ մի ուսումնասիրություն չկա, Հայաստանում որքան մարդ ունի երկաթի կարիք» (Տեսանյութ)

Հուլիս 24,2015 14:05

Օրգանիզմում երկաթի ավելցուկը լուրջ խնդիրներ կարող է առաջացնել: Այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում այսպիսի կարծիք հայտնեց սպառողների իրավունքների պաշտպան Միլետա Արիստակեսյանը: Նրա խոսքերով, ի տարբերություն այլ երկրների, որտեղ, պայմանավորված բնակլիմայական պայմաններով, երկաթի պակասը մարդկանց օրգանիզմում իսկապես մտահոգիչ է` մեզ մոտ մրգերի, բանջարեղենի միջոցով այդ վիտամինները մարդը ստանում է եւ լրացուցիչ, ալյուրը զանգվածային հարստացնել երկաթով ու ֆոլաթթվով, ճիշտ չէ, հատկապես, որ ոչ մի ուսումնասիրություն չկա` Հայաստանում որքան մարդ ունի երկաթի պակաս. «Երկաթը ճնշում է հակաօքսիդանտների դաշտը, որոնք իրենց հերթին քաղցկեղի դեմ պայքարող են»:

Սպառողների պաշտպանը գտնում է, որ պետք է մարդը ընտրության հնարավորություն ունենա եւ ոչ թե ալյուրի 80 տոկոսը երկաթով հարստացվի, ինչպես որ նախատեսում է առողջապահության նախարարությունը, այլ` շատ ավելի քիչ տոկոսը, որպեսզի ով դրա կարիքն ունենա` նա գնի երկաթով ու ալյուրով հարստացված հաց. «Չէ, որ այդ ալյուրը միայն հացի համար չէ, դրանով թխվածքներ եւ այլ սնունդ են պատրաստում»:

Մանրամասները` տեսանյութում

Տիկին Արիստակեսյանն ասաց, որ պետք չէ խուսափել գունավոր մրգերից ու բանջարեղենից, քանի որ դրանցում շատ վիտամիններ կան, իսկ մանուշակագույն մրգերը հակաքաղցկեղային նշանակություն ունեն:

Անդրադառնալով թունավորումների հաճախակիացած դեպքերին, տիկին Միլետան ասաց, որ հիմնականում դրանց պատճառը սանիտարահիգիենիկ պայմանների բացակայությունն է, երբ սնունդը չի պահվում պատշաճ պայմաններում, ջերմաստիճանում, բակերում ավտոմեքենաների թափքից միս է վաճառվում, շուտ փչացող մթերքը տեղափոխվում է սխալ ջերմաստիճանում եւ այլն: Սպառողների պաշտպանը կոչ արեց խուսափել լցնովի պաղպաղակ օգտագործելուց եւ ընդհանրապես ուշադրություն դարձնել սննդի ժամկետներին, պահպանման պայմաններին: Ասաց նաեւ, որ վաղահաս ձմերուկը վտանգավոր է եւ որ այս սեզոնինն է միայն կարելի օգտագործել:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031