Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաստանի փորձը. նախագահն ունի վետոյի իրավունք, կարող է խորհրդարանը ցրել եւ ընտրել վարչապետ

Հուլիս 24,2015 13:16

Խորհրդարանական համակարգի անցումը ի՞նչ խնդիրներ կարող է առաջացնել եւ արդյո՞ք կարիքը կար այդ փոփոխությունների: Այսօր «Մեդիա կենտրոնում» այս հարցին Միջազգային իրավունքի փորձագետ Արա Ղազարյանը պատասխանեց. «Ժողովրդավարության տեսանկյունից պառլամենտական կառավարումն առավել արդյունավետ է: Կոլեգիալ են որոշվում ազգի համար կարեւոր խնդիրները: Իսկ բացասական կողմն այդ համակարգի կայանում է նրանում, որ հնարավոր է ճգնաժամ պառլամենտի եւ կառավարության միջեւ: Հնարավոր է ազգի համար բախտորոշ խնդիրները դինամիկ լուծել անհնարին լինի, քան կիսանախագահական համակարգում»:

Հանրային քաղաքականության, վերլուծության և երկխոսության ինստիտուտի փորձագետ, քաղաքագետ Հովհաննես Գալստյանի խոսքերով՝ «Եթե մի քաղաքական ուժ ունի ընդգծված մենիշխանություն, այդ փոփոխությունով ավելի ժողովրդավար երկիր ստեղծելու շարժառիթներն առնվազն կասկածելի են»:

Ըստ Արա Ղազարյանի, եթե պետք է պառլամենտում ստեղծել կայուն մեծամասնություն, ապա պետք է տեսնել, թե ինչ հակակշիռներ կան, որպեսզի փոքրամասնությունը նույնպես կարողանա մասնակցել կառավարման գործընթացին:

Վրաստանի Երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի փորձագետ Գեորգի Գոցիրիձեն ներկայացրեց Վրաստանի փորձը: Նա ասաց, որ նախագահը ունի իրենց մոտ «վետո»-ի իրավունք եւ ճգնաժամային իրավիճակներում կարող է որոշում կայացնել:

ՀՀ նոր Սահմանադրության նախագծում կայուն մեծամասնություն ձեւակերպումը կա: Խորհրդարանում քանի դեռ չի ձեւավորվել այդ կայուն մեծամասնությունը ինչ-որ ուժի կողմից, պետք է լինի երկրորդ փուլ, որպեսզի անպայման մի ուժ կարողանա մեծամասնություն կազմել: Հարցին՝ Վրաստանում ինչպե՞ս է այդ հարցը լուծվում, ուղղակի կոալիցիա՞ են կազմում՝ Գեորգի Գոցիրիձեն պատասխանեց. «Վրաստանում որպեսզի մի քաղաքական ուժ կարողանա կառավարություն կազմել, պետք է խորհրդարանի 150 տեղերից ունենա 78-ը: Վրաստանում էլ երկրորդ փուլ կա, միայն այն տարբերությամբ, որ եթե ընտրությունների արդյունքում մեծամասնություն չի ձեւավորվում, ավել ձայներ հավաքած խոշորագույն դաշինքները առաջարկում են իրենց վարչապետի թեկնածուներին եւ նրանց թվից հանրապետության նախագահն է որոշում, որ մեկին նշանակի վարչապետ: Եթե չեն կարողանում 3 անգամ համաձայնության գալ, նախագահը պարտադիր լիազորության կարգով ցրում է խորհրդարանը եւ նշանակում նոր խորհրդարանական ընտրություններ»:

Վրաստանը երկու տարի է՝ անցել է պառլամենտական կառավարման համակարգի: Հարցին՝ ի՞նչ խնդիրներ է իր հետ բերում այդ համակարգը՝ Վրաստանի փորձագետը պատասխանեց, որ մեկ տարի առաջ բախում է եղել վարչապետի ու նախագահի միջեւ, թե ով է ստորագրելու ԵՄ Ասոցացման համաձայնագիրը. «Առաջացավ քաղաքական վեճ, ի վերջո վարչապետը ստորագրեց»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031