Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ական պատգամավորը առաջարկություններ է ներկայացնելու

Հուլիս 24,2015 12:35

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը Սահմանադրության նախագծում մի շարք առանձնահատկություններ է տեսել:

Նախագծի դրական կողմերից մեկը, ըստ պատգամավորի, ԱԺ խմբակցությունների դերակատարման բարձրացումն է. «Խմբակցությունն օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու լիազորություն է ստանում, բարձրացել է նաեւ մշտական հանձնաժողովների դերը»:

Արտակ Դավթյանի խոսքով, դրական առաջընթաց է նաեւ խորհրդարանում ազգային փոքրամասնություններին մանդատներ տրամադրելու դրույթը:

Ըստ նրա, Սահմանադրության նախագծով ԱԺ-ն, որպես կարեւոր մարմին, ներկայացված չէ. «Որպես օրենսդիր մարմին է ներկայացված, այլ ոչ թե որպես կարեւոր մարմին»:

Պարոն Դավթյանը պատրաստվում է իր առաջարկությունները ներկայացնել նոր Սահմանադրության վերաբերյալ, իսկ քննադատությանը, թե Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը հաշվի չի առել ընդդիմադիր ուժերի առաջարկները, ասաց, եթե հաշվի չեն էլ առել, ապա հիմնավոր բացատրությամբ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031