Լրահոս
Օրվա լրահոսը

Շանգալի խեղված ճակատագրերը

Հուլիս 24,2015 12:21

Ցեղասպանությունը չարիք է բոլոր ժամանակներում և բոլոր ժողովուրդների համար: Մենք՝ հայերս, ինքներս ենք մեր մաշկի վրա զգացել դրա դաժանությունն ու սարսափելի հետևանքները:

Թվում է, թե 21-րդ դարում նոր ցեղասպանության մասին խոսելու առիթը չպետք է լիներ, սակայն, ցավոք, ցեղասպանություն իրականացվում է նաև այսօր՝ համաշխարհային հանրության ամենաթող աչքի առաջ: Այժմ, արդեն որերորդ անգամ, նման ողբերգության զոհ են դառնում հազարավոր եզդի ընտանիքներ:

Հենց եզդիների դեմ իրականացված մերօրյա ցեղասպանության թեմայով էր օրերս Երևանի ազգային փոքրամասնությունների մշակույթի կենտրոնում կազմակերպված ցուցահանդեսը: Ցուցահանդեսում ներկայացված էր իրաքցի եզդի լուսանկարիչ, եզդիագետ Լակման Մահմուդի 35 նկար, որոնք «պատմում էին» մոտ մեկ տարի առաջ Իրաքի Շանգալ քաղաքում հարազատ եզդի ժողովրդին պատուհասած ցեղասպանության և դրա հետևանքով փախստական դարձած հազարավոր եզդի ընտանիքների մասին:

Ցուցահանդեսի բացմանը ներկա էին ՀԿ ղեկավարներ, եզդի համայնքի ներկայացուցիչներ և մեծաթիվ այցելուներ, ովքեր մտահոգ էին նորօրյա ցեղասպանությունների խնդրով և իրենց ներկայությամբ աջակցում էին մեր բարեկամ ժողովրդին:

11777940_942089842499789_25 11793299_942089819166458_31

«Առ այսօր շարունակվում է կոտորածը եզդիների նկատմամբ, ինչի հետևանքով էլ առ այսօր եզդի փախստակաների քարավանները շրջում են ամբողջ աշխարհում»,-բացասման արարողության ընթացքում իր խոսքում նշեց Հասան Թամոյանը:

Իր մտահոգություններով կիսվեց նաև «Շամս» մարդասիրական հասարակական կազմակերպության նախագահ Ռուստամ Բաքոյանը, ում ձեռքը մշտապես հարազատ համայնքի զարկերակին է, և նա պատրաստակամորեն իր ակտիվ մասնակցությունն է ունենում հարազատ ժողովրդի հետ կապված ցավոտ խնդիրների լուծմանը: Հենց նրա նախաձեռնությամբ էր ցուցահանդեսը կազմակերպվել Հայաստանում: Պարոն Բաքոյանն իր խոսքում մասնավորապես ասաց. «Մեր սրտի վերքը դեռ երկար է արյունահոսելու: Մեր ազգի նկատմամբ բռնություններն ու դրանց աղետալի հետևանքները շարունակվում են նաև այսօր, երբ ամենուր ակտիվորեն խոսվում է մարդու իրավունքների և հանդուրժողականության մասին: Թերևս հենց սա է ամենացավալին, որ այս ամենը կատարվում է մեր օրերում՝ գերտերությունների և միջազգային հանրության ամենաթող աչքի առաջ»: Նա տեղեկացրեց նաև, որ նկարների այս ցուցահանդեսը ներկայացվել է Թուրքիայի Իզմիր, Դիարբեքիր, Տիգրանակերտ քաղաքներում, իսկ հայաստանյան ցուցադրությունից հետո լուսանկարները կցուցադրվեն նաև Իտալիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում և ԱՄՆ -ում: «Հայաստանում այս ցուցահանդեսը անցկացնելու առաջարկը եղել է մեր կողմից: Այստեղ ցուցահանդեսի բացելու նպատակը ոչ միայն այն էր, որ Հայաստանում խոշոր եզդիական համայնք կա, այլ այն, որ մեր եղբայր ժողովուրդը ամենից լավը կհասկանա մեր ցավը»:

 

Լուսինե Մարգարյան

ՀՊՄՀ Գեղարվեստական կրթության ֆակուլտետի դասախոս

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031