Մոտ մեկ շաբաթ է՝ հանրությունը չի կարողանում հասկանալ ԱԱԾ-ի տնօրեն Գորիկ Հակոբյանի պոռթկումը կառավարության նիստում, որով նա փորձ արեց կանգնել նաիրիտցիների կողքին և բարձրաձայն հայտարարել. «Ժողովուրդը չի վստահում իշխանություններին»։ Արդյոք այս ցնցող հայտարարությունը տարօրինակ չէ՞ պաշտոնյաների համար։
Լյուդմիլա Սարգսյան (ԱԺ պատգամավոր)
– Իշխանության ներսում ևս բազմաթիվ մարդիկ կան, որ այդպես են մտածում, սակայն չեն բարձրաձայնում։ Հավանաբար Գորիկ Հակոբյանը չի կարողացել զսպել իր ներքին ձայնը։ Նա ընդամենը փաստել է այն, ինչ գոյություն ունի։
– Բայց տարօրինակ չէ՞, որ դրա մասին փաստում է Գորիկ Հակոբյանը, նա միամիտ մարդ չէ։
Կարդացեք նաև
– Միամիտ չէ, սակայն, կարծում եմ, այն տարիքում է, որ վախենալու և կորցնելու բան չունի, և չեմ բացառում, որ մոտ ապագայում նա կանցնի թոշակի:
Ժասմեն ՎԻԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում