Լրահոս
Օրվա լրահոսը

Լեռնային Ղարաբաղի հայերը կարող են մասնակցել Ադրբեջանի խորհրդարանական ընտրություններին. Взгляд.az

Հուլիս 24,2015 12:13

«Լեռնային Ղարաբաղում ապրող հայերը կարող են մասնակցել Ադրբեջանի Միլի Մեջլիսի ընտրություններին»,- այս մասին, ըստ «Взгляд.az »-ի, հայտարարել է Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Նատիկ Մամեդովը:

Սակայն, նրա խոսքերով, դա վերաբերում է այն հայերին, որոնք ճանաչում են Ադրբեջանի քաղաքացիությունը, ապրում են այդ երկրի օրենքներով, ինչպես նաեւ չեն ճանաչում Լեռնային Ղարաբաղը:

«Պետությունը պարտավոր է ապահովել իր քաղաքացիների իրավունքները, իսկ քաղաքացիները պետք է հարգեն իրենց պետությունը: Եթե հայ քաղաքացիները, որոնք ապրում են Լեռնային Ղարաբաղում, ճանաչում են մեր երկրի օրենքները, ապա, իհարկե, նրանք ունեն ամբողջական իրավունք մասնակցելու Միլի Մեջլիսի ընտրություններին»,- ասել է նա:

Բայց, ըստ Ադրբեջանի ԿԸՀ պաշտոնյայի, դա վերաբերում է այն հայերին, որոնք իսկապես Ադրբեջանի քաղաքացիներ են, ոչ թե նրանց, «որոնք վերջերս են Հայաստանից, Սիրիայից, Լիբանանից եւ ուրիշ պետություններից են եկել այնտեղ ապրելու»:

Նատիկ Մամեդովը նշել է, որ ԿԸՀ-ն իր կողմից հետաքրքրված է Լեռնային Ղարաբաղում բնակվող ցանկացած ազգության Ադրբեջանի քաղաքացիների մասնակցությունը ապահովել խորհրդարանական ընտրություններում:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031