Հատված երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանի հարցազրույցից:
– Ձեր լսարանի մի ստվար զանգված ԱԺ մուտք գործելու Ձեր որոշումը համարեց ճակատագրական սխալ՝ պնդելով, որ արվեստագետը երբեք չպետք է թաթախվի քաղաքականության մեջ. ի՞նչ կասեք։
– Իսկապես, հետաքրքիր բան է, երբ Ֆրենկ Սինատրան, Իոսիֆ Կոբզոնը, Ալլա Պուգաչովան, Սոս Սարգսյանը, Ջուլիետ Կաժոյանը եւ էլի շատերը պատգամավոր էին, ոչ ոք նման խնդրի մասին չբարձրաձայնեց…Ի՞նչ կատարվեց հանկարծ, ի՞նչ մի անհեթեթ աղմուկ, աժիոտաժ բարձրացավ, ինչ-որ արտասովոր բան է եղե՞լ։
Իսկ ո՞վ պետք է որպես մշակույթի ոլորտի ներկայացուցիչ ներկայանա։ Ես նկարչուհի եմ, երգել եմ բեմում, մեծացել եմ թատրոնում, գիտեմ ոլորտը, մի՞թե վատ է, որ ես ներկայանամ այնտեղ։
– Թերեւս Ձեր դեպքում հանրությունը վրդովվեց, խնդիր համարեց այն, որ Դուք ներկայացաք Հանրապետական կուսակցության անունից։
– Դե, դա իրենց համար է խնդիր, ինձ համար խնդիր չէ, քանի որ կան ե՛ւ լավ, ե՛ւ վատ պատգամավորներ, ե՛ւ լավ, ե՛ւ վատ կուսակցականներ, այնպես որ, դա այնքան հավակնոտ, մակերեսային, սահամանափակ բողոք է…Բողոքել բողոքելու համա՞ր, թե՞ իրենք իրենց էին պատկերացնում իմ տեղում, դա էլ կա։
Ամեն դեպքում, ես նման դժգոհություններ լսել եմ նախկին պատգամավորներից, որոնք իմ ընտրվելուց առաջ պատգամավորներ են եղել, երկուսն էլ ոչ այն կուսակցությունից, որը ներկայացնում եմ ես։
Հուսամ, որ ես լավ հանրապետական եմ, կարող եմ շատերի համար օրինակ ծառայել։ Բայց, նախ եւ առաջ, ես հայ եմ եւ կարծում եմ՝ վատ հայ չեմ. թող դրանից խոսեն…
Աննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում