Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գուրգեն Եղիազարյանն՝ ի պաշտպանություն ՀՀ նախագահի խոսնակի. «Իրատես de facto»

Հուլիս 24,2015 11:49

Նախագահի մամուլի խոսնակի՝ Վլադիմիր Հակոբյանի նշանակման առնչությամբ վերջին 3-4 օրերին բավականին տարաբնույթ մեկնաբանություններ եղան։ Ամենից հաճախ հնչող «մեղադրանքը» ԱԱԾ-ում նրա աշխատելու փաստն էր։ Օրերս էլ մամուլը հիշեցրեց, թե ինչպես է նա մեկ տարի առաջ լրագրող Հրայր Մանուկյանին փորձել «վերբովկա» անել։

Չնայած նախագահի նորանշանակ խոսնակին վերագրվող մամուլի որոշ մեղադրանքներին, ԱԱԾ նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը բավականին օբյեկտիվ գնահատեց այս նշանակումը և «Իրատեսի» հետ զրույցում սովորական համարեց «վերբովկա» անելու հանգամանքը՝ նշելով, որ ԱԱԾ աշխատակցի գործունեության մեջ է մտնում նաեւ նման կարգի աշխատանքը։

– Ասել է՝ նորմալ է, որ ԱԱԾ-ում աշխատողը կարող է խոսնակ լինել։

– Կարող եմ անգամ օրինակներ բերել։ Հայտնի Հենրի Քիսինջերը, որ ԱՄՆ-ի պետքարտուղարությունն էր ներկայացնում, ուսանողական տարիներին հավաքագրված է եղել ԱՄՆ-ի Ազգային անվտանգության ծառայության կողմից։ Ինչո՞ւ ոչ, մեզ մոտ էլ կարող է նման բան լինել։ Եթե օպերատիվ աշխատանքի փորձ չունեցող մեկն այդ պաշտոնը զբաղեցներ, ի՞նչ է, մենք մեզ ավելի լա՞վ պիտի զգայինք։ Եթե այդ երիտասարդը ծառայել է անվտանգությունում, միայն կարելի է ողջունել, մարդը ծանոթ է օպերատիվ աշխատանքին։

– Ասել է՝ լրագրող հավաքագրելու փորձը չի կարելի սև բիծ համարել խոսնակի գործունեության մեջ։

– Դա այդ երիտասարդի աշխատանքն է եղել։ Իսկ ո՞վ է ասել, որ օպերատիվ աշխատողն ում մոտենա, պետք է հաջողության հասնի և հավաքագրի։ Այնպես որ, դա սև կամ սպիտակ բիծ համարել չենք կարող։

Այ, հետաքրքիր է քննարկվող խնդրի մյուս «երեսը». հիշյալ լրագրողը երևի ապահովված ընտանիքի՞ց է, որ գնացել է մերձավոր արտերկիր սովորելու։ Նման «ուսման» համար կամ պետք է գումար ունենալ, կամ էլ հզորագույն հովանավոր, որը հենց այնպես չի լինում։

Կարծում եմ, այդ տղան իրեն հավաքագրելու փորձի մասին բարձրաձայնելու մի քանի պատճառ ուներ։ Առաջին՝ գուցե ցանկանում էր իրեն հանրությանը հայտնի դարձնել։ Երկրորդ՝ կարող է արդեն հավաքագրվա՞ծ է եղել։

Ճեպազրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031