Ա մեն անգամ, երբ այս կամ այն մեծահարուստը եկեղեցի է կառուցում, հանրությունը կարծես ալիքվում է ու ամեն անգամ առաջ է գալիս հարցը՝ ինչի՞ համար են այդքան եկեղեցիները։ Այս թեմաների շուրջ զրուցել են հայտնի դերասան Աշոտ Ադամյանի հետ։
– Պարո՛ն Ադամյան, հանրության կարծիքները՝ կառուցվող եկեղեցիների վերաբերյալ կիսվում են. մի մասը համարում է, որ դա սուրբ ու նուրբ թեմա է եւ չպիտի դիպչել (եթե կառուցում են, ուրեմն ճիշտ է), մյուս մասն էլ գտնում է, որ այդ գումարները շատ ավելի լավ կլիներ որեւէ պիտանի բանի ծառայեցնել, ասենք՝ գործարան կառուցել եւ այլն։ Դուք ո՞ր տարբերակի կողմնակիցն եք։
– Ճիշտն ասած՝ ես զարմացած եմ, որ եկեղեցիներ են այս պահին սարքվում։ Եվ նմանեցնում եմ դա գիտե՞ք ինչի, երբ սերը պակասում է, պաստառներից ամեն մի արժանի-անարժան սկսում է սիրել քեզ, ուսումը քչանում է, գովերգում են դպրոցը, հավատի տեսանկյունից էլ եթե նայենք, բրախած եկեղեցիները քայքայվում-քանդվում են, ինչ-որ մի գլամուր եկեղեցիներ են կառուցում՝ անհասկանալի ոճով։ Ես չեմ ուզում ենթադրել, թե ուր կուղղվեին այդ փողերը, որովհետեւ մեծամասամբ դրանք գողոններ են, որոնք ուր էլ ուղղվեն, միեւնույն է՝ ազնիվ փողեր չեն դառնա։ Հեւոեւաբար, եկեղեցաշինությունը եթե կարծում ենք, որ հոգեւոր մի նոր վերելքի պետք է ծառայի, խորապես կասկածում եմ, որովհետեւ հոգու խորքում այդ հոգեւոր արժեքներն ամեն մարդ ինքն է իր մեջ կրում։ Եւ եկեղեցի գնալով սուրբ չես դառնա, կամ՝ ես, կամ՝ չես։
– Իսկ չե՞ք գտնում, որ եկեղեցի կառուցողներն ավելի շուտ փորձում են իրենց խնդիրներն Աստծու հետ լուծել։ Եվ ընդամենը այդքանը։
Կարդացեք նաև
– Եթե մենք նայենք, ինչպես դուք եք ասում, քաղաքական-բարոյական տեսանկյունից, ապա անպայման, որովհետեւ մարդը, որի մասին իրապես մենք գիտենք, որ շատ ու շատ կասկածելի բաներ կան, եկեղեցի կառուցելով, չասեմ սրբանալ, բայց մաքրվելու նպատակ ունի։ Այսպիսի խոսք կա, չէ՞՝ գնա, հասի Աստծու տուն, որպեսզի մաքրվես։ Այստեղ էլ գործում է՝ եկեղեցի կառուցեմ, սրբանամ՝ եկեղեցու հետ մեկտեղ, մտայնությունը։ Իհարկե, կա այդ մանկամիտ մոտեցումը։
Իսկ ինչ վերաբերում է նրան, որ մենք եկեղեցաշինության պակաս մինչեւ այս դարերը չենք ունեցել, երբ որ շատ ավելի լավ ոճի մեջ ենք կառուցել՝ մեր ինքնությունից ոչ հեռու, ապա կասեմ, որ նման եկեղեցիներ շատ կան։ Եթե Հայաստանը վատ են ճանաչում այդ մարդիկ, թող շրջեն ու տեսնեն, թե ինչքան հրաշալի կոթողներ կան եւ ինչ բրախած վիճակում են։ Մարդիկ, ովքեր կծնվեն 20-40 տարի հետո, կկարծեն, թե մենք այսպիսի խուճուճ, գլամուր, անուղեղ ու փայլփլուն ազգ ենք եղել, ինչը չեմ կարծում, որ նպաստավոր կլինի մեր ազգի ինքնությունը դրսետրելու կամ ճանաչելու համար:
Աննա ԶԱԽԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում