Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես ՀՀԿ-ական պատգամավորին սնանկ ճանաչեցին. «Ժողովուրդ»

Հուլիս 24,2015 11:35

Տեւական ժամանակ լուրեր էին շրջանառվում այն մասին, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սպարտակ Մելիքյանը ֆինանսական լուրջ խնդիրներ ունի եւ հայտնվել է սնանկության եզրին։ «Ժողովուրդ»-ի ձեռքի տակ է դատարանի վճիոը, որով ՀՀԿ-ական պատգամավորը սնանկ է ճանաչվել։

Եվ այսպես, «Ժողովուրդ»-ը պարզեց, որ 2015թ. ապրիլի 8-ին Աբովյան քաղաքի բնակիչ Կարապետ Օհանյանը դիմել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով ՀՀԿ-ական պատգամավոր Սպարտակ Մելիքյանին սնանկ ճանաչել։

Իսկ ինչ հիմքով է քաղաքացի Օհանյանը դիմել դատարան։ Տեղեկացանք, որ վերջինս դատարանում հայտնել է, թե 2011թ. օգոստոսի 19-ին Երեւան քաղաքի Նուբարաշեն եւ Էրեբունի վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել Սպարտակ Մելիքյանից հօգուտ իրեն բռնագանձել 6 միլիոն 520 հազար դրամ։

Սպարտակ Մելիքյանը չի կատարել դատարանի վճռով հաստատված պահանջը։ Արդյունքում, Կարապետ Օհանյանը հաշվի առնելով օրինական ուժի մեջ մտած վճիռը՝ հղում է կատարել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածին եւ խնդրել է, որ Սպարտակ Մելիքյանին ճանաչեն սնանկ։

Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031