Լրահոս
Օրվա լրահոսը

Մինչ մենք նոր ու շքեղ եկեղեցիներ ենք կառուցում, հները աստիճանաբար բռնում են քայքայման ու փլուզման ուղին. «Հայոց աշխարհ»

Հուլիս 24,2015 11:29

Օրերս տեղի ունեցած Նոր Հաճընի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բացման արարողության առիթով մեր մամուլն ակտիվորեն քննարկվում է Հայաստանում մեծ թափ հավաքող եկեղեցաշինության հարցը. կարծիքները տրամագծորեն հակադիր բեւեռներում են՝ սարկազմի հասնող սուր քննադատության ու փառաբանական գոհունակության բախման տիրույթում։

Նախ՝ մի քանի հաստատումներ։

ա) Բնական ու հասկանալի է, որ անհավատության տասնամյակներից հետո անկախ Հայաստանում եկեղեցաշինությունը լայն ծավալներ էր ստանալու եւ այդ հարցում առաջին հերթին իրենց դերակատարությունն էին ունենալու Հայաստանի ու արտերկրի հայ մեծահարուստները։

բ) Բնական ու հասկանալի է նաեւ, որ Մայր Աթոռն ամեն կերպ օժանդակել եւ օժանդակելու է այս գործընթացին, որովհետեւ Խորհրդային Միության օրոք, մանավանդ մեր խոշոր քաղաքներում ու քաղաքատիպ ավաններում եղած պատմական եկեղեցիներից շատերն ավերվել են։ Այդ տարիներին կառուցվել են նաեւ Աբովյանի կամ Նոր Հաճընի նման նոր քաղաքներ, որոնք չէին էլ կարող եկեղեցի ունենալ նախքան Հայաստանի անկախացումը, ուստիեւ այժմ մեր բարերարների կողմից տեղի է ունենում նշված բացի հաղթահարումը։

գ) Անվիճելի է նաեւ, որ այս գործընթացը ծավալվում է երկրի սոցիալ-տնտեսական բարդ կացության պայմաններում, երբ ժողովրդի զգալի մասը մտածում է հանապազօրյա հացի մասին, ուստի շքեղ տաճարների կառուցման փոխարեն մարդկանց ավելի շատ հուզում է նոր աշխատատեղերի ստեղծման եւ իրենց սոցիալական դրության բարելավման խնդիրը։

դ) Չպետք է անտեսել նաեւ այն ցավալի իրողությունը, որ Հայաստանի ներկա տարածքում գոյություն ունեն բազմաթիվ խոնարհված կամ դանդաղորեն խոնարհվող եկեղեցիներ, որոնց հանդեպ բացակայում է պետության ու Մայր Աթոռի հոգատար վերաբերմունքը։
Այնպես որ մինչ մենք նոր ու շքեղ եկեղեցիներ ենք կառուցում, հները, որոնք նաեւ արժեքավոր պատմական հուշարձաններ են, աստիճանաբար բռնում են քայքայման ու փլուզման ուղին։ Եվ դա տեղի է ունենում ոչ միայն Վրաստանում կամ՝ Թուրքիայում, այլեւ հենց Հայաստանի Հանրապետության տարածքում՝ Սանահինում, Գոշավանքում կամ այլ պատմական վայրերում։

Ուրեմն, մի կողմից, եկեղեցաշինության «բում», որին լայնորեն մասնակցում են նաեւ ռուսաստանաբնակ մեր հայրենակիցները, մյուս կողմից՝ խոնարհվող տաճարներ ու նրանց շուրջը մուրացկանություն անող ծերունիներ։

Վարդան ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. henri says:

    Խնդրեմ ըսէք այս իպրիտ շէնքին որ մասը եկեղեցի է-որը մզկիթ-որը բակոտա-որը փառաւոնեան դամբարան – որը սինակոկ- ինչու հայկական կը կոչէք երբ ոչինչ ունի հայկական,այդքան ծախս ընելէ վերջ գոնէ ունենար Հռիփսիմէի կամ Գայանէի մաքուր թռիչքը, հոգեւոր մթնոլորտը- աղօթքի հրաւիրող իր խոնարհ պատերը։ Ի սէր Աստուծոյ մի այլանդակէք հայկական ճարտարապետութեան իւրայատկութիւնը-հրաժարուեցէք նման անճաշակ շինութիւններ կառուցելէ։ Լաւ կ՜ընէք դպրոց,հիւանդանոց -մարզարաններ կառուցել եւ հեռու մնալ նման անճաշակութիւններ եկեղեցի կոչել։

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031