«Ժամանակի» զրուցակիցն է Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը
– Այդ տեսչական ստուգումները ՓՄՁ-ների զարգանալուն շա՞տ էին խանգարում։
– Իհարկե։ Որովհետեւ որքան էլ տեսչական բարեփոխումներ են կատարում, ստուգող մարմինների անձնակազմ են փոխում, տեսուչներն ունեն աշխատավարձի, հոգեբանության խնդիր։ Նրանք օգտագործում են այն առիթը, որ ՓՄՁ-ների մի մասը լավ չի տիրապետում իր իրավունքներին։ Ստուգող տեսուչների մի մասն էլ իրենք ունեն բիզնեսներ եւ տնտեսվարողների հետ շահերի բախում։ Նրանք հաճախ ստուգումներն օգտագործում են հասկանալու համար, թե ինչ են անում իրենց մրցակիցները։ Ուսումնասիրությունների անվան տակ մտնում են ու ընկերություններին շաբաթներով լարվածության մեջ են պահում։ Մենք անընդհատ նման փաստեր ենք ունենում։
– Նման էլ ի՞նչ խնդիրներ կան, որոնք խոչընդոտում են ՓՄՁ-ների զարգացումը։
Կարդացեք նաև
– Մենք դասակարգել ենք նաեւ ՓՄՁ-ների խնդիրները։ Հարցված տնտեսվարողների 53 տոկոսը որպես խնդիր է նշել վարկերի ստացման դժվարություններն ու բարձր տոկոսադրույքները։ Մոտ 20-25 տոկոսը նշում է օրենքների անկատար լինելը կամ հաճախ փոփոխվելը, հարկերի բեռը, բյուրոկրատիան, կոռուպցիան, անհավասար մրցակցությունը։
Մենք նաեւ հարցրել ենք, թե ինչ կարեւոր խնդիր պետք է լուծվի, որպեսզի դուք կարողանաք զարգանալ, 69 տոկոսը նշել էր ֆինանսների հասանելիությունը։ Կենտրոնական բանկի պեդանտ քաղաքականության, բանկերի կամակորությունների, ստեղծած դժվարությունների արդյունքում բիզնեսը չի կարողանում վարկեր ստանալ։
Ու, փաստորեն, այդ 69 տոկոսի զարգացումը պայմանավորված է ֆինանսների հասանելիությամբ։ Եվ եթե այդ խնդիրը չլուծվի, կառավարության բարեփոխումներն էական արդյունքներ չեն տա։ ՓՄՁ-ներն այսօր առանց արտաքին ֆինանսավորման չեն կարող զարգանալ։ Կենտրոնական բանկը պետք է կտրուկ փոխի իր ռազմավարությունը:
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում