Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուղապետարանի մասին ցուցանակը գյուղապետի դարակում է պահվում

Հուլիս 24,2015 18:30

Արեւադաշտի գյուղապետարանի մասին տեղեկացնող ցուցանակը գրեթե երբեք իր տեղում փակցված չի լինում: Այդ ցուցանակը փոխանակ գյուղապետարանի մուտքին փակցված լինի՝ գյուղապետն այն պահում է դարակում: Բանն այն է, ինչպես արեւադաշտցիներն են ասում, այդ ցուցանակը հենց փակցնում են, նույն գիշերը այն գողանում են:

Թե ո՞ւմ է պետք այդ անհրապույր ցուցանակը՝ դժվար է ասել. Արեւադաշտի մասին ազդարարող ցուցանակն ընդամենը A4 ֆորմատի սովորական թղթի վրա տպած տեքստ է՝ շատ սովորական շրջանակի մեջ առնված:

Կարդացեք 

Լուսանկարը՝ ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
23.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. ՀՀ քաղաքացի says:

    Հարգելի Առավոտ եւ հեղինակ Անուշ Մաթեւոսյան

    Ձեր բարքերի ոստիկանը չեմ, ոչ էլ թերթի ստուգող խմբագիրը, բայց չեմ կարող չասել, որ չորս նախադասությամբ այս հոդվածում հայերեն են միայն տառերը: 10 անգամ կարդացի ու չհասկացա: Օրինակ`——— Այդ ցուցանակը փոխանակ գյուղապետարանի մուտքին փակցված լինի՝ գյուղապետն այն պահում է դարակում——– Հայերեն է?????????

    Կամ` ———-Արեւադաշտի գյուղապետարանի մասին տեղեկացնող ցուցանակ ———–Հայերեն է???? Չենք ասում չէ ԱՌԱՎՈՏ թերթի մասին գլխագիրը` ՇՊԻԳԵԼԸ: Ասում ենք ԱՌԱՎՈՏ-ի գլխագիրը:

    ԱՌԱՎՈՏ-ը ստուգող խմբագիր չունի?????

  2. Ara says:

    ԱՌԱՎՈՏ – ը, ցավալիորեն, քիչ – քիչ նմանվում է հայատառ, բայց ոչ հայագիր մյուս թերթերին…

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031