Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Թող գրեին՝ պատգամավորը քանի սմ բոյ պետք է ունենա, ինչ գույնի աչքեր»

Հուլիս 24,2015 18:00

Նոր Սահմանադրությամբ հայերենի իմացությունը պատգամավորների համար պարտադիր է: Նրանք քննություն պետք է հանձնեն հայոց լեզվից կամ թեստ: Այս առնչությամբ «Առավոտին» «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանն ասաց. «Եթե հայերեն լավ իմանալ ասելով նկատի ունեն այն հայերենը, որով գրված է այս նախագիծը, ապա դժվար թե որեւէ մեկը հանձնի այդ քննությունը եւ դառնա պատգամավոր: Թող գրեին, թե պատգամավորը քանի սմ բոյ պետք է ունենա, ինչ գույնի աչքեր:

Ազգային փոքրամասնություններին տեղ եք տվել, ու այդ ազգային փոքրամասնության ներկայացուցիչը հայերեն չգիտի, ի՞նչ եք անելու: Մի կողմից՝ նրանց տեղ եք տվել, դա իմպերատիվ պահանջ է, մյուս կողմից էլ՝ իմպերատիվ պահանջ է, որ հայերեն պիտի իմանա: Նման հակասությունները նախագծում լիքն են»: Հարցին՝ հնարավո՞ր է, որ իշխանությունն ուզում է ազատվել իր շարքերում տեղ գտած որոշ պատգամավորներից, որոնց դժվար է պատկերացնել հայոց լեզվի թեստը հանձնելիս, Գ. Իսագուլյանը պատասխանեց. «Չգիտենք՝ այդ թեստում ինչ հարցեր են լինելու: Դե թող մաթեմատիկայից էլ թեստ հանձնեն, քաղաքական գործիչներ են՝ թող քաղաքագիտությունից էլ թեստ հանձնեն: Թող բոլոր առարկաներից թեստ հանձնեն, ինչո՞ւ միայն հայերենից»:

Հ. Ջ.

«Առավոտ» օրաթերթ
23.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031