Լրահոս
Օրվա լրահոսը

Երեխան քիմք չունի

Հուլիս 24,2015 14:30

Վանաձոր քաղաքի Դիմաց թաղամասի խուլուհամրերի հանրակացարանում է ապրում 39-ամյա Արեւ Ղամբարյանը՝ իր բազմանդամ ընտանիքի հետ՝ մայրը, երեք զավակները: Նրանցից 14-ամյա Սմբատի մոտ կասկածում են պարբերական հիվանդություն, իսկ 9-ամյա Սյուզին ծնվել է Պիեր Ռոբին համախտանիշով: Վերջինս «Արաբկիր» ԲԿ-ում ենթարկվել է բազմաթիվ վիրահատությունների, որոնք ուղեկցվել են նաեւ վիրահատական թերություններով: Նրա մոտ առկա են եղել ստորին ծնոտի հետաճ, ատամնաշարում ունի խնդիրներ, եւ կրկին «Արաբկիր» ԲԿ-ում պետք է կատարվի հերթական վիրահատությունը. երեխան քիմք չունի եւ պետք է կատիկ տեղադրվի, որպեսզի կարգավորվի կլման ակտը եւ նաեւ կարողանա հնչյունները հստակ արտաբերել, ունի լսողական եւ թերաճի կետ կապված խնդիրներ: Բարեբախտաբար, երրորդ երեխան՝ Սոնան, առողջական խնդիրներ չունի:

Ամուսինն իրեն ազատել է բոլոր խնդիրներից եւ վաղուց լքել ընտանիքը:
Արեւը մասնագիտությամբ նկարչուհի է, ունի նաեւ բանաստեղծությունների ժողովածու, սակայն ընտանիքի հոգսերը հոգալու համար զբաղվում է ոչ մասնագիտական աշխատանքով:

Արեւ Ղամբարյանի կացարանը 2014 թվականի հոկտեմբերից հոսանքազրկված է, նա չի ծախսել այնքան հոսանք, որքան գրանցվել է. պարզվում է` նրա լույսն ուրիշներն են օգտագործել, եւ կինը չկարողանալով վճարել` հարկադիր տույժով զրկվել է հոսանքից, սառեցվել է նաեւ երեխայի թոշակի հաշիվը: Մինչ օրս ընտանիքն ապրում է առանց լույսի, սակայն նրանց ընտանիքում շնորհիվ Արեւի առկա է արեւի լույս ու ջերմություն: Մութն ու սովը չէին խանգարել Արեւին` հասարակության համար մեծացնելու հոգեւոր արժեքներով հարուստ զավակներ:

5-i2
Նրա հանրակացարանային այդ փոքրիկ մութ սենյակը շողում էր մաքրությունից, ամենուրեք դրված էին բազմաթիվ գրքեր, որոնք Արեւը գնել էր իր երեխաների համար: Երեք երեխաներն էլ, բացի դպրոցից, հաճախում են բազմաթիվ խմբակների: Սմբատը արդեն Դրամատիկական թատրոնի դիպլոմ ունի, Սյուզին ներառական դպրոցի հետ մեկտեղ գնում է դհոլի, իսկ Սոնան էլ սպորտային հաջողություններ է գրանցել: Գտնվել է մի հայ բարերար, ով ապրում է Արաբական Միացյալ Էմիրություններում: Նա, չցանկանալով ներկայանալ, 150.000 դրամ է փոխանցել, որպեսզի Արեւենց լույսի հարցը լուծվի: Արեւը ուզում է, որ քաղաքապետարանն իրեն հասանելիք բնակարանով ապահովի:

Վանաձորում գործող մի բարեգործական կազմակերպություն էլ նրա ընտանիքի համար գումար է հավաքել եւ շորթել, ինչպես նաեւ ամսագրեր վաճառել եւ կրկին գումարը յուրացրել:

Արեւը շատ է ցանկանում կրկին նկարել, սակայն անհրաժեշտ միջոցներ չունենալու պատճառով չի կարողանում ստեղծագործել:

Եթե լինեն մարդիկ, ովքեր կարող են նվիրել նկարչական պիտույքներ, Սյուզիին՝ 25 սմ տրամագծով դհոլ եւ ընդհանրապես` կցանկանան օգնել Արեւի ընտանիքին, նրա հեռախոսահամարներն են` +374091111391, +37494090576:

«Առավոտ» օրաթերթ
23.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031