Լրահոս
Օրվա լրահոսը

Ժենշենը ավելի շատ օգտակար է տղամարդկանց, քան կանանց համար

Հուլիս 24,2015 12:00

Ժենշենը բազմամյա, տերեւոտ բույս է, ունի հյութալի, ճյուղավորված արմատ, որը հիշեցնում է մարդու մարմին, որտեղից էլ ծագել է բույսի անվանումը (չինարեն «ժենշեն» նշանակում է` մարդարմատ)։ Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին։ Պտուղները հասունանում են օգոստոս-սեպտեմբեր ամիսներին։
Բուժական նպատակով օգտագործվում է բույսի արմատը։ Այս բույսը պարունակում է վիտամին B1, B2, պեկտին, ֆիտոստերին, օրգանական թթուներ, օսլա, շաքար, խեժ, եթերայուղ, ճարպայուղ։ Ուստի բուժական ազդեցությամբ ժենշենը մեծ նշանակություն ունի: Համարվում է, որ այս բույսը ծերերին վերադարձնում է երիտասարդություն, հիվանդներին՝ առողջություն, հոգնածներին՝ առույգություն, թույլերին՝ տոկունություն, օրգանիզմը դարձնում դիմացկուն այնպիսի սարսափելի համաճարակների նկատմամբ, ինչպիսիք են խոլերան, ժանտախտը եւ ծաղիկը։ Բժշկությանը հայտնի են կենտրոնական նյարդային համակարգի գործունեությունը խթանող, ֆիզիկական եւ մտավոր գերհոգնածությունը վերացնող, արյան ցածր ճնշումը կարգավորող, նյարդացավերի եւ սեռական անկարողությունը ակտիվորեն բուժող նրա ազդեցությունները։

Ժենշենի մեջ ֆիզիոլոգիական ակտիվ նյութերի համալիր առկայությունը բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը զանազան հիվանդությունների նկատմամբ։ Այն բարձրացնում է առհասարակ ամբողջ օրգանիզմի ընդհանուր տոնուսը, ակտիվացնում նյութափոխանակությունը, կարգավորում շաքարի պարունակությունն արյան մեջ։ Բույսն ունի նաեւ ցավազրկող, ախորժակը բարձրացնող, աղիների գործունեությունը եւ ստամոքսահյութի արտադրությունը կարգավորող ազդեցություններ։

jenshen2
Ժենշենը կիրառվում Է ֆիզիկական եւ մտավոր գերհոգնածության, ցածր աշխատունակության, ծանր հիվանդություններից առաջացած ընդհանուր հյուծվածության, սեռական անկարողության, արյան ցածր ճնշման, սրտի արատների, սակավարյունության, շաքարախտի, լյարդի բորբոքային հիվանդությունների, գաստրիտների, ստամոքսի խոցային հիվանդության դեպքերում։ Այն հաջողությամբ կիրառվում է նաեւ թոքերի խրոնիկական հիվանդությունների ժամանակ։
Ժենշենից պատրաստված դեղորայքը կարող է օգտագործվել երկարատեւ ընդունման համար։ Սակայն պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ այս բույսի նկատմամբ կարող է լինել անհատական հակակրանք։ Բոլորին չի վիճակված հաջողությամբ բուժվել ժենշենով։ Բույսն ավելի լավ ընդունում են տղամարդիկ։ Երեխաներին եւ կանանց այն այնքան էլ խորհուրդ չի տրվում։ Բժշկի կողմից ժենշենի նշանակումը սկսվում է փոքր՝ դեղաչափերից՝ աստիճանաբար բարձրացնելով այն։ Դեղաբույսը հակացուցված է արյան բարձր ճնշմամբ, տախիկարդիայով տառապողներին, մինչեւ վեց տարեկան երեխաներին։ Ամառվա շոգ ամիսների ընթացքում բույսը խորհուրդ չի տրվում օգտագործել։

Կիրառման համար կարող եք պատրաստել ոգեթուրմ` հետեւյալ բաղադրատոմսով. 10-15 գ մանրացված արմատի վրա ավելացնել կես լիտր 40 աստիճանի օղի, թրմել 2 շաբաթ` սենյակային ջերմաստիճանի պայմաններում։ Խմել մեկ աղանդերային գդալ` օրական 3 անգամ, ուտելուց առաջ։ Բուժման փուլը՝ 3-6 ամիս։

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

 

«Առավոտ» օրաթերթ
23.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031