Լրահոս
Օրվա լրահոսը

Կոկոսի եւ նուշի յուղը ամենաարդյունավետն է կնճիռների դեմ

Հուլիս 24,2015 11:30

Ազատվել կնճիռներից` առանց մեծ գումար եւ ժամանակ վատնելու

Կնճիռները կնոջ ծերացման, մաշկի չորության եւ խնամված չլինելու հիմնական նշաններն են, ուստի յուրաքանչյուր կին պետք է հնարավորինս երկար պահի իր գրավչությունը: Կանայք միշտ իրենք իրենց հարց են տալիս, թե տան պայմաններում կնճիռների դեմ պայքարելու ինչպիսի միջոցներ կան: Նման կանայք, որոնք ցանկանում են ոչ միայն հոգով, այլեւ արտաքնապես ավելի երիտասարդ տեսք ունենալ, պետք է հետեւեն մի քանի հեշտ եւ արդյունավետ մեթոդների՝ քսուքներ, մերսում եւ ճիշտ սննդակարգ:

Բնավ պարտադիր չէ գեղեցիկ եւ խնամված արտաքին ունենալու համար ձեռք բերել թանկարժեք կոսմետիկ միջոցներ կամ այցելել գեղեցկության սրահներ:

Անհրաժեշտ է ամեն երեկո համապատասխան հատվածները մերսել: Բայց մինչ այդ` նախ հիշեք մարմնի ջրի հաշվեկշիռը պահելու մասին: Կնճիռների դեմ մերսման համար ամենալավ յուղերը համարվում են կոկոսինը եւ նուշինը: Եթե ձեզ անհանգստացնում են աչքերի շուրջն առկա կնճիռները, ապա քնելուց առաջ մերսեք նաեւ գերչակի յուղով:

Բացի մերսումից` պետք է նաեւ դիմակներ դնել: Արդյունավետ է մեղրով, նուշի յուղով եւ վարդի յուղով դիմակը, որը պետք է դեմքին պահել 30 րոպե եւ լվանալ տաք ջրով:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

 

«Առավոտ» օրաթերթ
23.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031