Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հղի կանայք, չօգտագործելով ածխաջրերով հարուստ սնունդ, խախտում են երեխայի ժառանգականությունը

Հուլիս 24,2015 11:00

Բնության կողմից ստեղծված սպիտակուցների ցածր պարունակությամբ օժտված սնունդը նպաստում է օրգանիզմի լավատեսորեն տրամադրվելուն, նրա խաղաղ եւ հանգիստ վիճակին: Այն հնարավորություն է ընձեռում օրգանիզմին կուտակելու սննդարար նյութերի պաշարներ, որոնք կօգտագործվեն հարկ եղած դեպքում: Այսպիսի միտք արտահայտել է ամերիկացի բժիշկ Դ. Ս. Ջարվիսը՝ ավելացնելով, որ երբ մարդը գործում է բնության օրենքներին հակառակ՝ ենթարկվելով միայն սեփական քմահաճույքներին եւ ցանկություններին՝ նպաստում է իր օրգանիզմի հոռետեսական տրամադրվածությանը: Ըստ նրա` եթե մարդու ծնողները ապրեն էմոցիաներ ծնող պայմաններում եւ օգտագործեն սպիտակուցներով հարուստ եւ ածխաջրերով աղքատ սնունդ, ապա նրանք կունենան հյուծված երեխա: Այլ կերպ ասած` ծնողները, գործելով բնության օրենքներին հակառակ, փչացնում են հրաշալի ժառանգական հիմքը: Ժառանգականության այսպիսի ընդհատումը կարող է որոշակիորեն ազդել նորածնի ուղեղի, մկանային, մարսողական եւ նյարդային համակարգերի, ինչպես նաեւ մարմնի մեծության վրա: Եթե այսպիսի նորածինը, այնուամենայնիվ, շնորհիվ զարգացման բարենպաստ պայմանների կարողանա պահպանել իր գոյությունը, ապա սովորաբար նա շատերին կզիջի իր տոկունությամբ եւ հաջողությունների չի հասնի:

Բժիշկը օրինակ է բերում կենդանական աշխարհից. երբ խախտվում է որսորդական շների հրաշալի ժառանգական հիմքը, այդ շներից ծնվում են վախկոտ ձագեր: Նրանց փետրավոր թռչնաորսի տանելիս պետք է հաճախ ձայն տալ եւ ոգեւորել: Հակառակ ժառանգականությունը խախտած ձագերի՝ առողջ ձագերը ավելի համարձակ են լինում, իսկ մարզումների ժամանակ կարիք է լինում զսպել նրանց եռանդը, քանի որ այն բավական ակտիվ բնույթ է ստանում:

Էջը պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
23.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031