Լրահոս
Օրվա լրահոսը

Բաղրամյան պողոտայում և Ազատության հրապարակում տեղի ունեցած դեպքերով ծառայողական քննության ընթացքը կասեցվել է

Հուլիս 23,2015 22:45

Հիշեցնենք, որ հունիսի 23-ին Երևանի Բաղրամյան պողոտայում և Ազատության հրապարակում տեղի ունեցած դեպքերով՝ հասարակական կարգը վերականգնելու ուղղությամբ իրականացված միջոցառման ընթացքում, ոստիկանության ծառայողների գործողությունների հետ կապված, ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հանձնարարությամբ նույն օրը ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում նշանակվել էր ծառայողական քննություն: Հուլիսի 13-ի դրությամբ կատարված քննության արդյունքներով պարզվել էր, որ ոստիկանության մի խումբ ծառայողներ թույլ են տվել կարգապահական խախտումներ: ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով՝ ոստիկանության 1 ծառայողի պաշտոնն իջեցվել էր մեկ աստիճանով, 1 ծառայողի հայտարարվել էր «նկատողություն», 7 ծառայողի՝ «խիստ նկատողություն»:

Բաղրամյան պողոտայում և Ազատության հրապարակում հունիսի 23-ին տեղի ունեցած հավաքների ընթացքում ծառայության ընդգրկված ոստիկանության մյուս ծառայողների գործողությունների և քաղաքացիների դիմումների քննարկման մասով ծառայողական քննության ընթացքում պարզվել է նաև, որ ոստիկանության 3 ծառայողներ ևս թույլ են տվել կարգապահական խախտումներ:

Մասնավորապես, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀ ավագ օպերլիազոր, ոստիկանության մայոր Է. Պողոսյանը և նույն վարչության ՊՊԾ գնդի ավագ ոստիկան, ոստիկանության ավագ Հ. Սանթրոսյանը խախտել են «ՀՀ ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասի «թ» կետով նախատեսված` ոստիկանության ծառայողի էթիկայի կանոնները, իսկ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ԱԳ բաժանմունքի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կ. Բաբայանը խախտել է «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները:  Համաձայն «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, 43-րդ հոդվածի 6-րդ մասի, «ՀՀ ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքի՝ Է. Պողոսյանին, Հ. Սանթրոսյանին և Կ. Բաբայանին հայտարարվել է «խիստ նկատողություն»:

Ծառայողական քննության նյութերն ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն, ընթացքը կասեցվել է: Ծառայողական քննությանն անդրադարձ կարվի ՀՀ հատուկ քննչական ծառայությունում և ՀՀ քննչական կոմիտեում քրեական գործերի նախաքննությունների վերջնական արդյունքներով:

ՀՀ Ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031