Կխնդրեմ իմ գործընկերներին, որ ընդամենը տեքստը կարդան, նոր քննադատեն»,- այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Էդուարդ Շարմազանովը՝ ընդդիմադիր գործընկերներին նետելով, թե «Ի՞նչն է խանգարել ՀՀԿ-ին այսքան տարի վերարտադրվել, նոր Սահմանադրություն կա՞ր: Եթե չեն ուզում ՀՀԿ-ն վերարտադրվի, թող գան նոր ընտրություններում հաղթեն: Հիմա 1999-ից ՀՀԿ-ն իշխանություն է, նոր Սահմանադրություն է եղե՞լ, որ վերարտադրվել է: Սա դոգմա չի: Կյանքի եւ մահու խնդիր չի, մենք ունենք շատ ավելի կարեւոր հարցեր՝ պետության անվտանգությունն է, սոցիալական իրավիճակի բարելավումն է, տնտեսական աճի ապահովումը, արտագաղթի դեմ պայքարը: Շատ առաջնային խնդիրներ կան, մեր ժողովուրդը պետք է որոշի: Կքննարկեն, կներկայացնեն, ժողովուրդը կգնա, ինչպես կորոշի, այնպես էլ կլինի, ի՞նչ է եղել: Աշխարհը շուռ չի գա, որ չանցնի: Հետո էլ որ անցնի՝ դա էլ Հայաստանի փրկությունը չի լինի: Ընդամենը պրոցես է՝ Սահմանադրական բարեփոխում: Պետք չի սարքել տարբեր ճակատներ: Նորմալ պայքար է»:
Լրագրողների հարցին՝ այսօր կառավարության նիստում Հովիկ Աբրահամյանն ասել է, որ իրավիճակը ստիպում է, որպեսզի տեսչական ստուգումները դադարեցվեն, ի՞նչ իրավիճակ է ձեւավորվել, որ ստիպում է՝ Շարմազանովը պատասխանեց, որ «պարոն վարչապետն այնքան պարզ է արտահայտվել, որ իր մեկնաբանության կարիքը չունեն»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ