Իջեւանի բնակիչ, 1966թ. ծնված Արծրուն Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2015թ. մարտի 29-ին ժամը 14-ի սահմաններում ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ ձեռքն անցկացրել է հարեւանին՝ Ռոբերտ Տոնոյանին պատկանող, Իջեւանի Թավրիզյան 57 հասցեում գտնվող տան ցանկապատից ներս, այնտեղից գաղտնի հափշտակել է «Հայրջրմուղ-կույուղու» կողմից վերջինիս ի պահ հանձնված 10 երկարությամբ պոլիէթիլենային խողովակ՝ պատճառելով 13 500 դրամի վնաս:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Դատը կայացել է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում: Բերդ քաղաքը Իջեւանից հեռու է 69 կմ: Ա. Հարությունյանը միջնորդել է անցկացնել է անցկացնել արագացված դատաքննություն, դատարանը բավարարել է այդ միջնորդությունը: Դատարանը Ա. Հարությունյանի պատասխանատվությունը եւ պատիժը ծանրացնող հանգամանք է համարել հանցանքը կատարելու ռեցիդիվը:
Հուլիսի 7-ին դատավոր Զոյա Զաքինյանը վճռել է Ա. Հարությունյանին մեղավոր համարել առաջադրված մեղադրանքում եւ նրան դատապարտել երկուսուկես տարվա ազատազրկման, Ա. Հարությունյանի խափանման միջոցը՝ ստորագրություն չհեռանալու մասին, փոխել եւ նրան կալանավորել դատարանի դահլիճում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ