Արդեն 4 օր է՝ Երևանի 9 համարի տրոլեյբուսների վարորդները գործադուլ են հայտարարել, որոշները աշխատանքից ազատման դիմումներ են գրել, քանի որ երթուղին շահագործողները վարորդներից պահանջում են աշխատել 16-17 ժամ: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասացին գործադուլ հայտարարած վարորդները: Նրա խոսքով՝ իրենք ֆիզիկապես չեն կարող 17 ժամ աշխատել, մանավանդ որ արտաժամյա աշխատանքի համար չեն վարձատրվել և չեն վարձատրվելու:
«Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ կողմից նոր հրաման է եղել, ու մեզնից պահանջում են, որ աշխատենք 16-17 ժամ, որ քաղաքացիները փողոցում չմնան՝ գնան գործի, գան տուն: Բայց էդքան աշխատելուց հետո մեզ ո՞վ է տուն տանելու: Մենք ի վիճակի չենք, ասում ենք դրա մասին, բայց մեզ պատասխանում են, թե՝ ի վիճակի չեք՝ դիմում գրեք, գնացեք: Արդյունքում մենք հայտնվել ենք անգործ ու անօգնական վիճակում»,- ասաց Մարատ Հակոբյանը՝ հավելելով, որ նախկինում իրենք 12 ժամ աշխատել են, բայց 17 ժամ այլևս չեն կարող: «Դա նշանակում է, որ առավոտյան մինիմումը 5-ին պետք է արթնանանք, գնանք աշխատանքի, 9-10-ին մտնենք գարաժ ու թե ոնց տուն կհասնենք՝ ոչ մեկին չի հետաքրքրում: Առանց այդ էլ 12 ժամ աշխատածի դիմաց 40-45 մաքսիմում 60 հազար դրամ ենք ստանում»:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ «1in.am»-ի կայքում