Լրահոս
Օրվա լրահոսը

Համանախագահները մտահոգված են սահմանում լարվածության վերջին աճի կապակցությամբ

Հուլիս 23,2015 19:35

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ջեյմս Ուորլիքը եւ Պիեռ Էնդրյուն մեկնել էին Երեւան եւ Բաքու, հանդիպելու Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին: ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը միացել է նրանց հանդիպումների ընթացքում:

ԵԱՀԿ-ի տարածած մամուլի հաղորդագրության համաձայն՝ Երեւան եւ Բաքու կատարած այցելությունների ընթացքում համանախագահները Լեռնային Ղարաբաղի երկարատեւ հակամարտության խաղաղ կարգավորման լուծման ուղղությամբ առաջընթաց գրանցելու համար ընթացիկ առաջարկները քննարկել են յուրաքանչյուր նախագահի հետ:

Նրանք ողջունել են նախագահների պատրաստակամությունը՝ իրար հանդիպել այս տարի, եւ հանձնարարել են իրենց արտաքին գործերի նախարարներին շարունակել համանախագահների հետ աշխատել նախագահների հանդիպման օրակարգի վրա:

Համանախագահները նաեւ ողջունել են շփման գծում եւ հայ-ադրբեջանական սահմանին հարաբերական կայունությունը, ինչը համընկել է վերջին ամիսներին երկու երկրներում տեղի ունեցող խոշոր միջազգային իրադարձություններին հետ: Այնուամենայնիվ նրանք մտահոգված են լարվածության վերջին աճի կապակցությամբ եւ կոչ են արել նախագահներին խուսափել մահացու սրացումներից եւ ձեռնարկել բոլոր միջոցները, որպեսզի խստորեն պահպանեն հրադադարի ռեժիմը:

Հաղորդագրության համաձայն՝ նախագահները վերահաստատել են իրենց հանձնառությունը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հովանու ներքո տվյալներ փոխանակել անհայտ կորած անձանց մասին:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031