Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղավիացիայի վարչությունում քննարկվել է ավիատոմսերի գների նվազեցման հարցը

Հուլիս 23,2015 19:25

Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում հուլիսի 22-ին մի շարք պետական մարմինների և Հայաստանում գործող ավիաընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն:

Ինչպես հաղորդում են քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից, խորհրդակցության ընթացքում քննարկվել են ավիատոմսերի սակագների նվազեցման, չվերթները գիշերային ժամերից ցերեկվա ժամերին տեղափոխելու հնարավորությունները:

Առաջին հարցի վերաբերյալ ավիաընկերությունների հայաստանյան ներակայացուցիչները նշել են, որ դրա իրագործումը խնդրահարույց է, սակայն կներկայացնեն իրենց գլխամասային գրասենյակներ առաջարկություն՝ ուսումնասիրել գիշերային ժամերի չվերթները ցերեկային ժամերի տեղափոխելու հնարավորությունները:

Ավիաընկերությունների ներակայացուցիչներին առաջարկվել է ներկայացնել իրենց կողմից սահմանված տոմսերի գները մինչև օգոստոսի վերջ:

Կառավարության հուլիսի 16-ի նիստին վարչապետ Հովիկ Աբրահամյանը Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին՝ Էկոնոմիկայի նախարարության և Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության հետ համատեղ առաջարկել էր ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրել Հայաստանի ավիափոխադրողների շուկան` թե՛ գների, թե՛ ուղղությունների և թե՛ թռիչքների ժամկետների և պայմանների ուղղությամբ: Նա նաև առաջարկել էր բանակցել այն ընկերությունների հետ, որոնք գիշերային թռիչքներ են կազմակերպում` նշելով, որ թռիչքները կարելի է տեղափոխել նաև առավոտյան ժամերին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Այսօրվա վիճակով Հայաստանի քաղավիացիայի վարչությունը Իսրայելի «Արկիա» ընկերության հետ ԹԱԼԱՆՈՒՄ են Թել ավիվ-Երեւան ուղիղ գծով թռչող ուղեւորներին:Հիշում եմ ,եղբորս մահվան առթիվ տոմս գնեցի 730 դոլարով, մեկ տարի հետո «մի կերպ»՝630 դոլար:Երկու կողմերը մտած խարդախ ու նենգ գործարքի մեջ, բոլոր տոմսերը վաճառում են զբոսաշրջիկների բիզնեսով զբաղվող ընկերություններին ,եւ եթե տակը մի քանի տոմս մնաց՝ վաճառում են «հոր գնով»: Մայրս կասեր ճաշամանի կափարիչը գլորվել եւ գտել է իր ճաշամանին՝ փակելով բերանը:Երկու գող ընկերություններ իրար գտան:Եւ ինչն է հետաքրքիր՝ առաջ միայն «Արմավիա»ն էր,իրեն «խելոք»չպահելու համար իբր թե սննկացավ՝ անտարակույս պետության հովանավորությամբ:Տեղը գրավեց իսրայելյան «Արկիան»:Եւ քանի որ նոր գողն ու թալանչին գիտեր հին թալանչու գները՝ շարունակեց կողոպուտը՝ 2, ժամ 15րոպե թռիչքի համար ահռելի գումար:Երկու ընկերությունների կառավարություններն էլ գիտեն սրանց գող ու թալանչի լինելու մասին,բայց քանի որ մի մի գող ու թալանցի էլ իշխանություններն են՝ ԼՌՈՒՄ ԵՆ:Հիմա գտել ենք ռուսական չվերթ՝ Մոսկվայով՝ էժան առնվազն 300 դոլլար:Միակ խնդիրը՝ մոտ 3 ժամ պիտի սպասենք Մոսկվայում:Հաճույքով կսպասեմ,միայն թե գործ չունենանք գողերի հետ:Օրինական գողերի՝ պետության հովանավորությունը ստացած:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031