Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոստիկանությունը կաշկանդված է քաղաքական ուժերի ազդեցությամբ». Անդրիաս Ղուկասյան

Հուլիս 23,2015 18:50

«Ոտքի՛, Հայաստան» շարժման խորհրդի անդամ Անդրիաս Ղուկասյանը կլոր սեղան քննարկում կազմակերպելու իրենց առաջարկը մերժելու ոստիկանության քայլը համարում է քաղաքական զարգացումների հետեւանք:

«Ոստիկանությունն ուներ երկու տարբերակ՝ կամ ընդունելու կամ մերժելու ու ընդունեց երկրորդ տարբերակը: Մենք երկու տարբերակն էլ սպասում էինք:

Իսկ քննարկում կազմակերպելու առաջարկի մերժումը պայմանավորված է նրանով, որ հանրապետությունում բավականին լուրջ է հասարակական  ու քաղաքական իրավիճակը, այսինքն` հիմա թվացյալ է այս հանգիստը, որը մակերեսում երեւում է: Սա նշանակում է՝ այս պահի դրությամբ ոստիկանությունը հանդիպելու կարողություն չի ունեցել: Իմ կարծիքով, հանդիպումը ողջամիտ առաջարկ էր, եթե չեն ընդունել, ապա կաշկանդված են եղել քաղաքական ուժերի ազդեցությամբ»,- կարծիք հայտնեց Անդրիաս Ղուկասյանը:

Հիշեցնենք, որ  «Ոտքի, Հայաստան»-ը ոստիկանությանը «իրենց հարմար վայրում» հանդիպման էր հրավիրել՝ ակցիաների կազմակերպման հետ կապված անհրաժեշտ հարցերի շուրջ քննարկման:

«Ինչ վերաբերում է քննարկումներին, կա կոնկրետ օրենսդրություն. ոստիկանությունն օրենսդրությամբ իր գործառույթներն է իրականացրել և իրականացնելու, քննարկման իմաստը չենք տեսնում։ Ոստիկանությունը կանի իր գործառույթները, հավաքի մասնակիցները պետք է լինեն օրենքով իրենց տրված իրավունքների շրջանակներում. կլինի՞ հասարակական կարգի խախտում՝ ոստիկանությունը կարձագանքի, չի՞ լինի խախտում, բնականաբար՝ ոստիկանությունը պարտավոր է ապահովել հավաքի մասնակիցների անվտանգությունը»,- «1in.am»-ին ասել էր Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։

Անդրադառնալով Ոստիկանության գործառույթներին՝ Անդրիաս Ղուկասյանը հիշեցրեց, որ ոստիկանության գործունեության գնահատականը տվել հունիսի 23-ի դեպքերով տվել է  մարդու իրավունքների պաշտպանը. «Որից երեւում է, որ ոստիկանների գործողություններն անթերի չէին: Այն, որ հարուցվել  քրեական գործ, ծառայողական լիազորությունների շրջանակից դուրս գալու, լրագրողների աշխատանքը խոչընդոտելու, վնասելու վերաբերյալ, նույնպես վկայում են, որ ոստիկանությունը իր գործառույթներն իրականացնում է  ոչ այնպես, ինչպես օրենքով սահմանված է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031