«Պատերազմն Ադրբեջանին ու Հայաստանին շատ արյուն եւ միջոցներ է արժեցել եւ, ես չեմ կարծում, որ այս երկրների նախագահները կցանկանային վերադառնալ այդ ժամանակները: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ բանակցությունների ընթացքում Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահները միշտ խաղաղության մասին են խոսել: Նրանցից յուրաքանչյուր խաղաղություն է ուզում եւ ոչ թե պատերազմ»,- ըստ Haqqin.az,-ի այս մասին հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի նախագահ Ջեյմս Ուորլիքը:
Նրա խոսքերով՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն անընդհատ քննարկում են հակամարտության գոտում խաղաղապահական ուժերի տեղակայման հարցը: Սակայն դեռեւս պայմանավորվածություններ չկան եւ դրա մասին խոսելը վաղ է:
Պատասխանելով Haqqin.az-ի հարցին, թե հնարավո՞ր է արդյոք, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կազմակերպի Իլհամ Ալիեւի եւ Սերժ Սարգսյանի հանդիպումը, Ջեյմս Ուորլիքը նշել է, որ Օբամայի աշխատանքային գրաֆիկի մասին տեղեկություն չունի:
«Սակայն մենք, որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ, կողմ ենք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների շփումներին»,- ասել է նա:
Կարդացեք նաև
Haqqin.az-ի դիտարկմանը, թե Ուկրաինայի հակամարտության ընթացքում ԱՄՆ-ն ակտիվորեն սատարում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, իսկ Ղարաբաղի հակամարտության հարցում պասիվություն է ցուցաբերում, Ուորլիքն արձագանքել է, թե յուրաքանչյուր հակամարտություն ունի իր պատմությունը եւ առանձնահատկությունը. «Ղարաբաղի հակամարտության ընթացքում մենք նույնպես կողմ ենք երկրի տարածքային ամբողջականությանը, ազգերի ինքնորոշմանը եւ ուժի չկիրառմանը: Այս երեք սկզբունքների վրա էլ մենք կառուցում ենք մեր աշխատանքը»:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ