Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լևոն Տեր-Պետրոսյան. սահմանադրության փոփոխությունների նախագիծը պարունակում է մի շարք հակաժողովրդավարական դրույթներ

Հուլիս 23,2015 16:23

Հուլիսի 22-ին ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ղեկավար Միխայիլ Լինկի հետ:

Հանդիպման ընթացքում Նախագահ Տեր-Պետրոսյանն անդրադարձել է ընտրությունների թեմային, դրանց կեղծումը դիտելով, որպես Հայաստանի բնականոն զարգացման հիմնական խոչընդոտ: Առաջին նախագահն անդրադարձել է նաև իշխանությունների կողմից մշակված ընտրակեղծարարության մեխանիզմներին՝ նկատելով, որ կեղծվող ընտրությունների վերաբերյալ միջազգային հանրությունը միշտ չէ, որ պատշաճ գնահատականներ է տալիս:

Քննարկվել է նաև սահմանադրության փոփոխությունների հարցը: Տեր-Պետրոսյանը նշել է, որ նախագիծը պարունակում է մի շարք հակաժողովրդավարական դրույթներ՝ առանձնահատուկ շեշտելով դրանում առկա անձնիշխանության ամրապնդման միտումները:

Հանդիպմանը մասնակցել են նաև Կոնգրեսի ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանը, Ավետիս Ավագյանը, Վահագն Խաչատրյանն ու Վլադիմիր Կարապետյանը:

ՀԱԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031