«Ոչ թալանին» նախաձեռնության անդամներից Դավիթ Զախարյանը News.am-ին ահազանգել էր, որ ոստիկանությունից իրենց տուն են այցելել, ճշտել են իր հեռախոսահամարը, զանգահարել եւ պահանջել են ներկայանալ ոստիկանություն՝ առանց ծանուցագիր ներկայացնելու: Քաղաքացիական ակտիվիստ Էմին Մարտիրոսյանը նույնպես հայտնել է, որ 2 օր առաջ էլ երկու ոստիկան իրենց տուն են այցելել, ճշտել իր հոր համարը, զանգահարել ու առանց ծանուցագրի պահանջել ներկայանալ ոստիկանություն:
Այս առնչությամբ Aravot.am-ը «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանից հետաքրքրվեց՝ այս օրերին ոստիկանները շարժման անդամներից շատերի՞ բնակարաններ են այցելում եւ ինչ ճշտումներ են անում:
Վաղինակ Շուշանյանը պատասխանեց. «Ոչ թալանին» նախաձեռնության անդամներից ոչ մեկի տուն ոստիկաններ չեն գնացել»:
Մեր դիտարկմանը, որ նման ահազանգ է արել Դավիթ Զաքարյանը՝ Վաղինակ Շուշանյանը պատասխանեց. «Չգիտեմ ում տուն են գնացել կամ Դավիթ Զախարյանն ով է, բայց հաստատ «Ոչ թալանին»-ից չի: Էմին Մարտիրոսյանին ճանաչում եմ, բայց «Ոչ թալանին» շարժման անդամ չի: Այդ գործողությունները մեզ հետ կապված չեն: Հունիսի 23-ի գործի հետ կապված մեր տներ էլ կայցելեն հաստատ»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ