Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Փայլակ Հայրապետյան. Նախկին վարչապետը եւ Կճոյանը միայն ինձ չեն խաբել

Հուլիս 23,2015 15:40

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «օֆշորի գործով» դատական նիստը հետաձգվեց՝ ամբաստանյալ Աշոտ Սուքիասյանի պաշտպան Յուրիկ Խաչատրյանի բացակայության պատճառով:

Նկատենք, որ Յուրիկ Խաչատրյանն արդեն երկրորդ անգամ է բացակայում դատական նիստից: Գործով տուժող Փայլակ Հայրապետյանը Aravot.am-ի եւ News.am-ի հետ զրույցում ասաց, թե եթե այսպես շարունակվի 300 տարում այս դատը չի ավարտվի:

Փայլակ Հայրապետյանը հավելեց, որ դատաքննության ընթացքից դժգոհություններ չունի. «Ես պիտի հասնեմ նրան, որ Տիգրան Սարգսյանը եւ Սամվել Կճոյանը ներգրավվեն հարցաքննությանը, թո՛ղ բացահայտեն այդ բոլորը, թո՛ղ գան այստեղ նստեն դատարանում, թո՛ղ բոլորը տեսնեն, եթե իրենք չեն մեղավոր, ես եմ մեղավոր, ես իմ մեղքի բաժինը կստանամ: Ես ուզում եմ, որ դեմ դիմաց նստեն, տեսնենք ո՞վ է մեղավոր, ի՞նչ է արել: Ես ունեմ փաստաթուղթ՝ Աշոտ Սուքիասյանը, Աֆրիկայից մարդիկ վարչապետի հետ միասին քննարկում են ադամանդի, ոսկու հարցը, որ պետք է այդ հարցերը լուծեն»:

Նրա պնդմամբ՝ սա նախկին վարչապետ, այժմ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանի եւ Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի մասնակցությամբ միակ գործը չէ. «Նրանք միայն ինձ չեն խաբել: Սա ի ծնե խումբ է «գցելու» համար»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031