Նոր Հաճնում ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ կառուցված արդեն 7-րդ եկեղեցու բացման ժամանակ պատասխանելով «Աոավոտի» հարցին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսն ասել էր. «Ես կարծում եմ, որ հոգեւոր կյանքի զորացումը կարող է ապահովել հանապազօրյա հացը մեր ժողովրդի համար: Երբ հոգեւոր, բարոյական կյանքն իր բարձրության վրա չէ գտնվում, դժվարությունները մշտապես ուղեկից կլինեն մեր ժողովրդին: Եվ պետք է մենք ամեն ջանք ի գործ դնենք, որպեսզի հոգեւոր կյանքը զորանա»: Ըստ էության, Վեհափառն ասել թե մարդիկ իրենց սովը հոգեւոր արժեքների միջոցով կհագեցնեն:
Մեկնաբանելով Գարեգին Բ-ի այս արտահայտությունը` Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Ավետարանում ասվում է՝ «Ոչ միայն հացիւ կեցցէ մարդ, այլեւ ամենայն բանիւ, որ ելանէ ի բերանոյ Աստուծոյ»: Այսինքն Ավետարանն առաջին տեղը դնում է այն, որ մարդը պետք է նախ իր կարիքները հոգալ կարողանա, հաց ունենա, հետո նոր ունենանա հավատք: Փաստորեն Հայաստանի առաքելական եկեղեցու առաջնորդը շուռ է տալիս Ավետարանում ասվածը, խեղաթյուրելով ասում է՝ եթե հոգեւորը չլինի, չի լինի նաեւ նյութականը
Կուզենայի նկատել, որ նման արտահայտություն կարող էր անել իսկապես հավատացյալը, որը ընդհանրապես չի մտածում նյութական բարիքների մասին եւ ամեն օր, ինչպես թռչուններն են ուտելիք հայթայթում, այդ ձեւով է ապրում…Բոլորին է հայտնի, թե Վեհափառը, մի շարք սրբազաններ եւ քահանաներ ի՜նչ շքեղություն ու կարողություններ ունեն, ուրեմն ինչպե՞ս կարող են մարդկանց հավատով ապրելու խորհուրդ տալ»:
Կարդացեք նաև
Ավետիք Իշխանյանի հետ զրույցի մանրամասները վաղվա տպագիր «Առավոտում»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ