Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն այսօր կառավարության նիստից հետո այդպես էլ չպատասխանեց լրագրողի այն հարցին, թե ինչո՞ւ խոշոր բիզնեսի մոտ ստուգումներ չեն լինում եւ օրինակ` ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին պատկանող օբյեկտներում ստուգումների արդյունքները պարզ չեղան: Կարեն Ճշմարիտյանը չպատասխանեց, պատճառաբանելով, որ կոնկրետացնում ենք:
Ներդրումների ծավալների մասին էլ խորհուրդ տվեց նայել հրապարակված ցուցանիշները:
Հարցին էլ, թե վարչապետը հորդորել է գիշերային չվերթները փոխարինել ցերեկայինով, այդ պատճառով չե՞ն հեռանա ավիաընկերությունները, պարոն Ճշմարիտյանն ասաց, որ չի կարծում, որ նման խնդիր կլինի, բայց որ անհարմարություններ, իսկապես, կա եւ ներգնա եւ արտագնա զբոսաշրջիկների համար, փաստ է. «Մեր քաղաքացու համար, որը ժամը վեցին հասնում է Եվրոպա, եւ այնտեղ 9 ժամ պետք է սպասի, դժվարություն կա, կամ պետք է նախօրոք հյուրանոցում ապահովի համարը, այսինքն` մեկ օրվա ավել վճար կատարի»:
Կարդացեք նաև
Թե ինչի՞ կհանգեցնի Իրանի հետ հարաբերությունները Հայաստանի համար` հարցին Կարեն Ճշմարիտյանն ասաց, որ որքան այդ հարաբերությունները ջերմանան եւ այդ կարգի հարաբերությունները կարգավորված լինեն այնքան մեզ համար, մեր հարեւանի առումով դրական է. «Իրանի հետ համագործակցությունը կարող է լինեն բոլոր ոլորտներով: 80 միլիոնանոց շուկա է եւ 37 տարի է էմբարգոի տակ են:
Կարեն Ճշմարիտյանի խոսքի մանրամասները` տեսանյութում
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ