Աղվերանում մեկնարկել է ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից կազմակերպվող Համահայկական հայագիտական 7-րդ օլիմպիադան, որը կավարտվի հուլիսի 27-ին:
Օլիմպիադային մասնակցում են 100 պատվիրակներ՝ Հայաստանից, Արցախից և 7 սփյուռքահայ գաղթօջախներից: Այս օրերին 14-18 տարեկան շուրջ 80 հայ պատանիներ և աղջիկներ իրենց գիտելիքներով մրցելու են հայոց լեզվի, հայ գրականության, պատմության, մշակույթի պատմության ոլորտներում: Առանձին անցկացվելու է հայ եկեղեցու պատմության մրցույթ:
Մասնակիցները պետք է կարողանան դրսևորել գիտելիքներ բոլոր ոլորտներից՝ ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր հարցման ժամանակ:
Բացի հիմնական մրցույթից, նախատեսված են նաև հայկական երգի և ասմունքի մրցույթներ, ինչպես նաև ուսուցողական և ժամանցային միջոցառումներ, այցելություններ պատմամշակութային վայրեր:
Կարդացեք նաև
Նշենք, որ, Համահայկական հայագիտական օլիմպիադան անցկացվում է երկու տարին մեկ անգամ:
ԿԳՆ հաղորդագրություն